ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2023 թվականի N 680-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` քաղ. Երևան, Կենտրոն, Խանջյան փողոց 43 շենք, 17 շինություն հասցեում գտնվող, 262,124,005 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 512.75 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքերը (253.44 քառ. մետր և 259.31 քառ. մետր) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.403451 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող (սեփականատերը շենքի զբաղեցրած 0.358718 հա հողամասի նկատմամբ ունի 253/11643 բաժնային սեփականության իրավունք, իսկ 0.044733 հա հողամասի նկատմամբ 259/985 բաժնային սեփականության իրավունք) հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մայիսի
Երևան