Սեղմել Esc փակելու համար:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ, ԱՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2023 թվականի N 496-Ա

 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ԼԵՈՆԻԴԻԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը`

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, գրասենյակի ղեկավարի տեղակալներ Աննա Շահնազարյանին, Դիանա Քարազյանին, գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Անահիտ Հարությունյանին, գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Դիանա Լեոնիդիին 2023 թվականի մայիսի 10-14-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդում» խորագրով կլոր սեղան քննարկմանը մասնակցելու և Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի 8

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.05.2023
N 496-Ա
Որոշում