ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2023 թվականի N 685-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԷՆ ԱՅ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտիի փողոց 48/8 շենք, 41 հասցեի 21.3 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 25012023-01-0072, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.16532 հա մակերեսով հողամասի և շենքի 792.9 քառ. մետր ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 213/27724) և պոմպակայանի սարքավորումները` 10283243 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, «ԷՆ ԱՅ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի մայիսի 4-ի
N 685-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԳԻՇՏԻԻ ՓՈՂՈՑ 48/8 ՇԵՆՔ, 41 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Միավորի |Քանա-|Հաշվե- |
|ը/կ| |միա- |արժեքը |կը |կշռային |
| | |վորը | | |արժեքը |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|1. |Կենտրոնախույս բազմաքայլ պոմպ |Կոմպ-| 1 370 603|2 | 2741206|
| |Grundfos CME 10-2 A-R-A-E- |լեկտ | | | |
| |AVBE S-A-D-N հաճախականության | | | | |
| |կարգավորիչով | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|2. |Ճնշման տվիչ Grundfos MBS3000 |հատ | 79 600|2 | 159200|
| |0-16 BAR | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|3. |Ճնշումային բաք 24 VA Rosso |հատ | 15 260|1 | 15260|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|4. |Էլ. սարքերի տուփ արտաքին MG-8RP |հատ | 9 700|1 | 9700|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|5. |Ավտոմատ SH203-C16 ABB |հատ | 14 153|1 | 14153|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|6. |Մալուխ ՎՎԳ ՆԳ-LS-4*2.5 |մետր | 896|25 | 22400|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|7. |Մանոմետր |հատ | 11 500| 2 | 23000|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|8. |Մուֆտ Կոմբի 40x 1-1/2, 32x1-1/4, |հատ | 370|12 | 4 440|
| |1», 1/2», 3/4» | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|9. |Ամերիկանկա 1- 1/2՛՛ |հատ | 12 049| 2 | 24 098|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|10.|Եռաբաշխիչներ |հատ | 895|10 | 8950|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|11.|Խողովակ PPR 1-1/2» |մետր | 1 450|15 | 21750|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|12.|Միացման անցումներ և դետալներ |հատ | 1 425|14 | 19950|
| |Vector | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|13.|Զտիչ ցանցավոր ներքին Vector |հատ | 17 310| 1 | 17310|
| |պարուրակավոր SS 316 1 1/4» | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|14.|Հետադարձ կափույր թաթիկավոր SS |հատ | 9 050| 2 | 18100|
| |316 1 1/4» Vector 800PSI | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|15.|Գնդիկավոր փական ներքին |հատ | 4 200| 2 | 8400|
| |պարուրակավոր SS 316 1 1/2» | | | | |
| |Vector 1000 PSI | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|16.|Գնդիկավոր փական արտաք. և ներքին |հատ | 12 720| 4 | 50880|
| |պարուրակավոր SS 316 1 1/4» | | | | |
| |Vector 1000 PSI | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|17.|Գնդիկավոր փական ներքին |հատ | 2 830| 3 | 8490|
| |պարուրակավոր SS 316 3/4» | | | | |
| |Vector 1000 PSI | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|18.|Գնդիկավոր փական ներքին |հատ | 3 725| 2 | 7450|
| |պարուրակավոր 1-1/2 | | | | |
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|19.|Ցածր ճնշման ռելե 0-8 բար |հատ | 22 850| 1 | 22850|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
|20.|Թիվ 41 շինություն /պոմպակայան/ |քառ.մ|332659.907|21.3 | 7085656|
|___|_________________________________|_____|__________|_____|________|
| |Ընդամենը | | | |10283243|
._____________________________________________________________________.