ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2023 թվականի N 507-Ա
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄՈՆՏԵՆԵԳՐՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին 2023 թվականի մայիսի 24-27-ը գործուղել Մոնտենեգրո (Տիվատ)` Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մոնտենեգրո գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մայիսի 11
Երևան