Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2023 թվականի N 712-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերը (այսուհետ` հողամասեր) հետ վերցնել պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ` կազմակերպություններ) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար` ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում կազմակերպությունների հետ կնքել վերջիններիս հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր)` դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպությունների միջոցների հաշվին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Տեղ և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքների ղեկավարներին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) կնքման աշխատանքները` դրանցում նախատեսելով, որ`

ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,

բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` հիմնադրամին հանձնման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի մայիսի 11-ի

N 712-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հասցեն             |Հանձնվող|Պետական ոչ առևտրային |Պետական ոչ    |

|ը/կ|                   |հողամասի|կազմակերպության      |առևտրային     |

|   |                   |մակերեսը|անվանումը            |կազմակերպու-  |

|   |                   |(հա)    |                     |թյան հետ      |

|   |                   |        |                     |կնքված ոչ     |

|   |                   |        |                     |բնակելի տարած-|

|   |                   |        |                     |քի անհատույց  |

|   |                   |        |                     |օգտագործման   |

|   |                   |        |                     |պայմանագրի    |

|   |                   |        |                     |կնքման ամսա-  |

|   |                   |        |                     |թիվն ու համարը|

|___|___________________|________|_____________________|______________|

|1. |Հայաստանի Հանրապե- |0.015   |«Հայաստանի Հանրապետու|              |

|   |տության Գեղարքու-  |        |թյան Գեղարքունիքի    |              |

|   |նիքի մարզ, համայնք |        |մարզի Կարմիրգյուղ    |              |

|   |Գավառ, գյուղ       |        |գյուղի N 2 միջնակարգ |              |

|   |Կարմիրգյուղ        |        |դպրոց»               |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|2. |Հայաստանի Հանրապե- |0.015   |«Հայաստանի Հանրապետու|              |

|   |տության Գեղարքու-  |        |թյան Գեղարքունիքի    |              |

|   |նիքի մարզ, համայնք |        |մարզի Ծովագյուղ      |              |

|   |Սևան,  գյուղ       |        |գյուղի Մուրացանի     |              |

|   |Ծովագյուղ          |        |անվան միջնակարգ      |              |

|   |                   |        |դպրոց»               |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|3. |Հայաստանի Հանրապե- |0.01125 |Հայաստանի Հանրապետու-|28.07.2021 թ. |

|   |տության Սյունիքի   |        |թյան Սյունիքի մարզի  |թիվ 39/0021   |

|   |մարզ, համայնք      |        |«Շաղաթի միջնակարգ    |              |

|   |Սիսիան, գյուղ      |        |դպրոց»               |              |

|   |Շաղատ 8-րդ փողոց   |        |                     |              |

|   |17                 |        |                     |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|4. |Հայաստանի Հանրապե- |0.015   |«Հայաստանի Հանրապետու|23.12.2013 թ. |

|   |տության Գեղարքու-  |        |թյան Գեղարքունիքի    |թիվ 200/0013  |

|   |նիքի մարզ, համայնք |        |մարզի Սևանի  Յա.     |              |

|   |Սևան,  քաղաք Սևան, |        |Զարոբյանի անվան հ.   |              |

|   |Խաղաղության փողոց 3|        |2 հիմնական դպրոց»    |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|5. |Հայաստանի Հանրապե- |0.015   |«Հայաստանի Հանրապետու|16.02.2018 թ. |

|   |տության Գեղարքու-  |        |թյան Գեղարքունիքի    |թիվ 21/0018   |

|   |նիքի մարզ, համայնք |        |մարզի Սարուխանի      |              |

|   |Գավառ, գյուղ       |        |Մ. Խոստեղյանի անվան  |              |

|   |Սարուխան, Հենրիկ   |        |N 2 միջնակարգ դպրոց» |              |

|   |Աբրահամյանի փողոց  |        |                     |              |

|   |N 121              |        |                     |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|6. |Հայաստանի Հանրապե- |0.015   |«Հայաստանի Հանրապետու|              |

|   |տության Գեղարքու-  |        |թյան Գեղարքունիքի    |              |

|   |նիքի մարզ, համայնք |        |մարզի Վարդենիսի Էդ.  |              |

|   |Վարդենիս, քաղաք    |        |Պողոսյանի անվան N 2  |              |

|   |Վարդենիս, Երևանյան |        |հիմնական դպրոց»      |              |

|   |փողոց թիվ 1        |        |                     |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|7. |Հայաստանի Հանրապե- |0.01125 |«Հայաստանի Հանրապետու|02.02.2017 թ. |

|   |տության Տավուշի    |        |թյան Տավուշի մարզի   |թիվ 06/0017   |

|   |մարզ, համայնք      |        |Իջևանի  թիվ 3 հիմնա- |              |

|   |Իջևան,  քաղաք      |        |կան դպրոց պետական    |              |

|   |Իջևան,  Թուխիկյան  |        |հանրակրթական ուսում- |              |

|   |փողոց 25           |        |նական հաստատություն» |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|8. |Հայաստանի Հանրապե- |0.015   |«Հայաստանի Հանրապետու|30.03.2018 թ. |

|   |տության Գեղարքու-  |        |թյան Գեղարքունիքի    |թիվ 83/0018   |

|   |նիքի մարզ, համայնք |        |մարզի Նորատուս գյուղի|              |

|   |Գավառ, գյուղ       |        |N 1 միջնակարգ դպրոց» |              |

|   |Նորատուս, Խաչատուր |        |                     |              |

|   |Աբովյան փողոց 6    |        |                     |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|9. |Հայաստանի Հանրապե- |0.01125 |Հայաստանի Հանրապետու-|01.08.2017 թ. |

|   |տության Սյունիքի   |        |թյան Սյունիքի մարզի  |թիվ 91/0017   |

|   |մարզ, համայնք      |        |«Գորիսի Յու. Բախշյանի|              |

|   |Գորիս, քաղաք Գորիս,|        |անվան N 3 հիմնական   |              |

|   |Սյունիքի 183 փողոց |        |դպրոց»               |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|10.|Հայաստանի Հանրապե- |0.01125 |Հայաստանի Հանրապետու |01.12.2017 թ. |

|   |տության Սյունիքի   |        |թյան Սյունիքի մարզի  |թիվ 196/0017  |

|   |մարզ, համայնք Տեղ, |        |«Ա. Սարգսյանի անվան  |              |

|   |գյուղ Տեղ,         |        |Տեղի N 1 միջնակարգ   |              |

|   |Ս. Բարխուդարյան    |        |դպրոց»               |              |

|   |փողոց 7            |        |                     |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|11.|Հայաստանի Հանրապե- |0.015   |«Վարդենիկի կրթահամա- |01.12.2016 թ. |

|   |տության Գեղարքու-  |        |լիր»                 |թիվ 125/0016  |

|   |նիքի մարզ, համայնք |        |                     |              |

|   |Մարտունի, գյուղ    |        |                     |              |

|   |Վարդենիկ 4-րդ փողոց|        |                     |              |

|   |թիվ 67             |        |                     |              |

|___|___________________|________|_____________________|______________|

|12.|Հայաստանի Հանրապե- |0.015   |«Հայաստանի Հանրապետու|14.12.2017 թ. |

|   |տության Գեղարքու-  |        |թյան Գեղարքունիքի    |թիվ 217/0017  |

|   |նիքի մարզ, համայնք |        |մարզի Մեծ Մասրիկ     |              |

|   |Վարդենիս, գյուղ    |        |գյուղի միջնակարգ     |              |

|   |Մեծ Մասրիկ         |        |դպրոց»               |              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2023
N 712-Ա
Որոշում