ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2023 թվականի N 718-Ա
ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասերը (այսուհետ` հողամասեր) հետ վերցնել պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ` կազմակերպություններ) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար` ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպությունների հետ կնքել վերջիններիս հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր)` դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպությունների միջոցների հաշվին:
3. Առաջարկել Մարտունի, Արենի, Մեղրի և Ախուրյան համայնքների ղեկավարներին`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) կնքման աշխատանքները` դրանցում նախատեսելով, որ`
ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,
բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` հիմնադրամին հանձնման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի մայիսի 11-ի
N 718-Ա որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Հասցեն |Հանձնվող|Պետական ոչ |Պետական ոչ |
|ը/կ| |հողամասի|առևտրային |առևտրային |
| | |մակերեսը|կազմակերպության |կազմակերպության|
| | |(հա) |անվանումը |հետ կնքված ոչ |
| | | | |բնակելի տարածքի|
| | | | |անհատույց |
| | | | |օգտագործման |
| | | | |պայմանագրի |
| | | | |կնքման |
| | | | |ամսաթիվն ու |
| | | | |համարը |
|___|_______________________|________|________________|_______________|
|1. |Հայաստանի |0.01125 |Հայաստանի |18.06.2021 թ. |
| |Հանրապետության | |Հանրապետության |թիվ 31/0021 |
| |Սյունիքի մարզ, համայնք | |Սյունիքի մարզի | |
| |Մեղրի, քաղաք Մեղրի, | |«Մեղրու թիվ 1 | |
| |Ադելյան փողոց 1 | |միջնակարգ դպրոց»| |
|___|_______________________|________|________________|_______________|
|2. |Հայաստանի |0.01125 |Հայաստանի |01.04.2011 թ. |
| |Հանրապետության Շիրակի | |Հանրապետության |թիվ 31/0011 |
| |մարզ, համայնք Ախուրյան,| |Շիրակի մարզի | |
| |գյուղ Հացիկ | |«Հացիկի միջնակար| |
| | | |դպրոց» | |
|___|_______________________|________|________________|_______________|
|3. |Հայաստանի |0.01125 |«Հայաստանի |04.12.2019 թ. |
| |Հանրապետության Վայոց | |Հանրապետության |թիվ 140/0019 |
| |ձորի մարզ, համայնք | |Վայոց ձորի մարզի| |
| |Արենի, գյուղ Արենի | |Արենիի միջնակարգ| |
| |3-րդ փողոց 40 | |դպրոց պետական | |
| | | |հանրակրթական | |
| | | |ուսումնական | |
| | | |հաստատություն» | |
|___|_______________________|________|________________|_______________|
|4. |Հայաստանի |0.015 |«Հայաստանի |10.03.2017 թ. |
| |Հանրապետության | |Հանրապետության |թիվ 17/0017 |
| |Գեղարքունիքի մարզ, | |Գեղարքունիքի | |
| |համայնք Մարտունի, գյուղ| |մարզի Լիճքի | |
| |Լիճք Ա-2 թաղամաս, 12-րդ| |Հովհ. Թումանյանի| |
| |փողոց 8 | |անվան միջնակարգ | |
| | | |դպրոց» | |
|___|_______________________|________|________________|_______________|
|5. |Հայաստանի |0.015 |«Հայաստանի |25.05.2015 թ. |
| |Հանրապետության | |Հանրապետության |թիվ 59/0015 |
| |Գեղարքունիքի մարզ, | |Գեղարքունիքի | |
| |համայնք Մարտունի, | |մարզի Գեղհովիտ | |
| |գյուղ Գեղհովիտ 5-րդ | |գյուղի | |
| |փողոց 31 | |Ա. Մյասնիկյանի | |
| | | |անվան թիվ 1 | |
| | | |միջնակարգ | |
| | | |դպրոց» | |
._____________________________________________________________________.