ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-49-Ո-165
2023թ.
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023 թվականի մայիսի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մայիսի 11
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի մայիսի 11-ի
թիվ ԲԴԽ-49-Ո-165 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏ)
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |ՊԱՇՏՈՆ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐ | | |
|___|_________________|________________|________________|_____________|
|1. |ԹՈՒՄԱՆՅԱՆ Անահիտ |1973թ. |Սյունիքի մարզի |Դատավոր |
| |Ալվարոյի |Սյունիքի մարզ, |առաջին ատյանի | |
| | |ք. Կապան |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |դատարան | |
|___|_________________|________________|________________|_____________|
|2. |ՄԱԶՄԱՆՅԱՆ Գայանե |1968թ., |Երևան քաղաքի |Դատավոր |
| |Հայկազի |Սպիտակի շրջան, |առաջին ատյանի | |
| | |գ. Նալբանդ |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |քաղաքացիական | |
| | | |դատարան | |
|___|_________________|________________|________________|_____________|
|3. |ՄԵՂՐՅԱՆ Սերգեյ |1976թ., |Երևանի պետական |Դոցենտ |
| |Գուրգենի |ք. Երևան |համալսարանի | |
| | | |քաղաքացիական | |
| | | |դատավարության | |
| | | |ամբիոն | |
._____________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 12 մայիսի 2023 թվական: