Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2023 թվականի N 519-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետը`

1. Ստեղծել սանիտարական և բուսասանիտարական հարցերով զբաղվող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 26-ի «Սանիտարական և բուսասանիտարական հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 711-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2023 թ. մայիսի 12-ի

N 519-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի պետ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության երկրագործության և սերմնաբուծության բաժնի պետ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժնի պետ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության ագրովերամշակման աջակցության բաժնի գլխավոր մասնագետ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի բուսասանիտարիայի և ագրոքիմիական հետազոտությունների բաժնի ավագ մասնագետ (համաձայնությամբ)

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի ստանդարտացման և ՉՄ տեսակի հաստատման բաժնի փորձագետ (համաձայնությամբ)

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ (համաձայնությամբ)

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ (համաձայնությամբ)

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ համաճարակաբան (համաձայնությամբ)

- ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության պետի տեղակալ

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ

- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության պետ

- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ

- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ

- ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

- ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.05.2023
N 519-Ա
Որոշում