ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2023 թվականի N 761-Ա
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` քաղաք Երևան, Կենտրոն, Նորագյուղ թաղամաս 108 հասցեում գտնվող 2.00331 հա մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2009 թվականի հուլիսի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 55/009 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքում առկա շինության նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մայիսի
Երևան