Սեղմել Esc փակելու համար:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2023 թվականի N 541-Ա

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`

1. Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների` 2023 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) 2023 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2023 թվականի հունիսի 22-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող` զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2023 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` աջակցել մանկական առողջարարական ճամբարներին երեխաների` ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2023 թ. մայիսի 19-ի

N 541-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վաչե Տերտերյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի

                         նախագահ)

    Գագիկ Իսախանյան    - ՀՀ վարչապետի օգնական

 

    Արաքսիա Սվաջյան    - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Արտակ Ջումայան     - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Տաթևիկ Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

տեղակալ

 

    Գևորգ  Ազիզյան     - ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության

                         հասարակական անվտանգության ապահովման գլխավոր

                         վարչության պետի պարտականությունների ժամանակավոր

                         կատարող, ոստիկանության գնդապետ

 

    Ահարոն Սահակյան    - ՀՀ Կոտայքի մարզպետ

 

    Աննա Իվանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային կառավարման վարչության

                         պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.05.2023
N 541-Ա
Որոշում