Սեղմել Esc փակելու համար:
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԱՍՏԻՔ ՍՏԵՂԾԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2023 թվականի N 756-Ա

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԱՍՏԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք (նստավայրը` քաղ. Նյու Դելի):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի տեղակայումն ապահովել քաղ. Նյու Դելիում (Հնդկաստանի Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2023
N 756-Ա
Որոշում