ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2023 թվականի N 763-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձին օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր կողմից զբաղեցված բնակելի տարածքը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անցնում է դրա առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն` սեփականաշնորհվող բնակելի տարածքը, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքի սեփականաշնորհումը:
4. Հավելվածում նշված անձի կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսի տարբերություն առաջանալու դեպքում` հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը` մինչև 3% թույլատրելի շեղումով) ներկայացնելուց հետո, վերջինիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագիր` նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակչի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի մայիսի 18-ի
N 763-Ա որոշման
ՑԱՆԿ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Ազգանունը,|Անձնա- |Սեփակա- |Բնակա- |Զբաղեցրած|Սեփակա- |Հողամասը|
|ը/կ|անունը |գրային |նաշնորհ-|րանի |բնակելի |նության | |
| |հայրանունը|տվյալները |ման |մակերեսը|տարածքի |իրավունքով| |
| | | |ենթակա |(քառ. մ)|սկզբնական|կամ | |
| | | |բնակա- | |արժեքը |ընդհանուր | |
| | | |րանների | |31.07. |բաժնային | |
| | | |գտնվելու| |2007թ.-ի |սեփակա- | |
| | | |վայրը, | |դրությամբ|նության | |
| | | |սենյակ- | |(դրամ) |իրավունքով| |
| | | |ների | | |տրվող | |
| | | |թիվը | | | | |
|___|__________|__________|________|________|_________|__________|________|
|1. |Ստեփանյան |AV0536699,|ք. |17.3 |128,054.6|սեփականու-|սեփակա- |
| |Շուշանիկ |տրված` |Երևան, | | |թյան |նության |
| |Իսակի |25.11. |Մոլդովա-| | |իրավունքով|իրավուն-|
| | |2022 թ.-ին|կան | | | |քով |
| | |099-ի |փողոց | | | | |
| | |կողմից |29/1 | | | | |
| | | |շենք, | | | | |
| | | |N 830 | | | | |
| | | |սենյակ | | | | |
._________________________________________________________________________.