14.08.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 մարտի 2023 թվականի N 35-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Երաժշտություն» առարկայի 1-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի
նախարարի 2023 թվականի
մարտի 30-ի N 35-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
1. Երաժշտությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, արտացոլում և պատկերում է մեր իրականությունը` շրջակա աշխարհը, մարդկանց, բնության երևույթները: Երաժշտությունն առաջին հերթին հաղորդակցության միջոց է մարդկանց միջև, սերունդների միջև, ինքնարտահայտվելու և մյուսներին հասկանալու հատուկ միջոց: Իսկ առօրյա կյանքում երաժշտությունն ուղեկցում է մարդուն ամենուր, բացահայտում է նրա վերաբերմունքը շրջակա աշխարհի նկատմամբ, հարստացնում է նրա հոգեկան աշխարհը, օգնում նրան ապրել, աշխատել և արարել: Ըստ ռուս երաժշտագետ Բ. Ասաֆևի` «երաժշտությունն իրականության կերպարահնչյունային արտացոլումն է», նրանում հնչում է կենդանի խոսք` հուզիչ կամ խաղաղ զրույց, դիմում, կոչ, հարց ու պատասխան և այլն:
2. Մարդկության զարգացմանը զուգահեռ` երաժշտությունը ձեռք է բերում հատուկ նշանակություն, երբ խոսք է լինում անհատի հոգեկան աշխարհի կամ մի ամբողջ մշակույթի մասին, երաժշտությունը հանդես է գալիս որպես այդ մշակույթը բնութագրող, բացահայտող և ներկայացնող խորհրդանիշ:
3. Երաժշտության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ մարդու զգայարանների վրա թողնում է անմիջական և ուժեղ ազդեցություն: Ահա թե ինչպես է արտահայտվել երաժշտության ազդեցության մասին մեծ Կոմիտասը. «Մեկ հասկացված, անկեղծ ձայն հազար ճառ կարժե, որովհետև ճառը պետք է մարսե հասարակությունը, որ կարենա անկե սնունդ առնել, ինչ-որ ժամանակներու գործ է: Իսկ ձայնը վայրկյանին մեջ կթափանցե մարդու կուրծքեն ներս և այնտեղ կհիմնե զգացման և մտքի վառարան»:
4. Երաժշտությունը, որպես ուսումնական առարկա, կարևոր դեր ունի երեխայի` իբրև մարդ անհատի ձևավորման և զարգացման գործում տարբեր` գաղափարական, կամային, մտավոր, ստեղծագործական, բարոյական, գեղագիտական, հուզական որակներով: Երաժշտական կրթությունն ուսումնական գործընթաց է, որի հիմքում ընկած է հայ ազգային երաժշտությունը` ուղղված այն կարողունակությունների ձևավորմանը, որոնց միջոցով զարգանում է ակտիվ, անհատական մոտիվացիայով սովորող` ընդունակ ինքնակրթվելու և ամբողջ կյանքում պահպանելու հետաքրքրությունն ազգային և համաշխարհային բարձրակարգ երաժշտության և ընդհանրապես արվեստի նկատմամբ: Այն նպաստում է նաև սովորողի մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը, գեղագիտական և բարոյական չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը, ինչպես նաև կյանքի, շրջապատող աշխարհի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի, դիրքորոշման դրսևորմանը:
5. Երաժշտությունը կատարյալ միջոց է բոլոր երեխաներին և մասնավորապես հատուկ կարիքներ ունեցողներին ուսուցման գործընթացում ներառելու համար: Երաժշտական փորձառությունը կարող է արդյունավետ լինել լեզվական, ճանաչողական և շարժողական կարողությունների զարգացման համար` միաժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով սոցիալականացման համար:
6. Երաժշտություն առարկայի չափորոշիչը և ծրագիրը ստեղծվել է համաձայն ՀՊՉ-ի սահմանած վերջնարդյունքների և կարողունակությունների:
| ԳԼՈՒԽ 2. |
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ |
7. Տարրական ծրագիր
1) Ձևավորել հետաքրքրություն, սեր և հուզազգացմունքային վերաբերմունք երաժշտությանը:
2) Ձևավորել և զարգացնել երաժշտական ճաշակ և երաժշտությանը հաղորդակից լինելու պահանջմունք:
3) Բացահայտել և զարգացնել սովորողների երաժշտական ընդունակությունները, երգեցիկ ձայնը, կատարման, ունկնդրման, սեփական տպավորությունները մեկնաբանելու և կարծիք հայտնելու հմտությունները, երևակայությունը և ստեղծագործական պատկերացումները:
4) Սովորողի երաժշտական դաստիարակության հիմքում դնել ազգային և համաշխարհային երաժշտությունը:
5) Արժևորել երաժշտության դերն ու նշանակությունն կյանքում, առօրյայում, երաժշտական գործունեությունը` որպես մարդու հոգեկան հարստացման միջոց:
8. Հիմնական ծրագիր
1) Ձևավորել և զարգացնել ազգային երաժշտության գիտակ, ազգային ավանդույթները կրող, պահպանող ու սերունդներին փոխանցող անհատ:
2) Ձևավորել և ուղղորդել սովորողներին դեպի արդյունավետ երաժշտաստեղծագործական գործունեություն` ունկնդրում, երգեցողություն, երաժշտառիթմական շարժում, իմպրովիզացիա և այլն:
3) Ձևավորել և զարգացնել` երաժշտատեսական գիտելիքները և կարողությունները գործնականում կիրառելու հմտություններ:
4) Ձևավորել և զարգացնել տրամաբանական, ստեղծագործական, կերպարային մտածողություն, վերլուծական հմտություններ:
5) Շարունակել զարգացնել երեխաների երաժշտական ընդունակությունները և կատարողական հմտությունները` ելնելով նրանց հետաքրքրություններից և հակումներից:
6) Շարունակել զարգացնել քննական մտածողություն, սեփական հիմնավորված դիրքորոշումն արտահայտելու, մյուսների կարծիքը լսելու, հարգելու, պատճառահետևանքային կապերը վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություն:
7) Ընդլայնել սովորողների երաժշտական և ընդհանուր մտահորիզոնը, շարունակել դաստիարակել երաժշտական ճաշակ, զարգացնել կայուն հետաքրքրություն այլ ժողովուրդների, դասական և ժամանակակից երաժշտության նկատմամբ, արժևորել մշակութային բազմազանությունը:
8) Դաստիարակել հոգևոր և բարոյագեղագիտական բարձր արժեքներով օժտված մարդ, երաժշտության գիտակից և ակտիվ ունկնդիր:
9) Դաստիարակել հատուկ վերաբերմունք` հետաքրքրություն մշակութային օջախների գործունեության նկատմամբ, պատշաճ վարքագիծ, համապատասխան պահվածք, երաժշտություն ունկնդրելու մշակույթ:
10) Ապահովել շարունակական կրթություն և երաժշտությանը հաղորդակցվելու հնարավորությունները բոլոր սովորողների համար:
11) Դաստիարակել երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքները հարգելու և գնահատելու կարողություն, տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների կողմից տարածվող ստեղծագործություններին, տեղեկություններին քննադատաբար վերաբերվելու և տեղեկության հավաստիությունը ճշտելու հմտություն` մեդիագրագիտություն:
12) Արժևորել երաժշտության դերը մարդու և հասարակության կյանքում գեղեցիկը տեսնելու, զգալու, գիտակցելու, արարելու, արվեստի աշխարհում անհատական դիրքորոշում, վերաբերմունք դրսևորելու միջոցով:
| ԳԼՈՒԽ 3. |
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
9. Վերոնշյալ նպատակներն իրականացվում են երաժշտության դասավանդման ընթացքում ուսումնական գործունեության տարբեր ձևերի միջոցով: Երաժշտության ուսումնական գործունեության ձևերը դասաժամին կամ դրանից դուրս սովորողի կողմից կատարվող գեղարվեստական գործունեությունն է` երաժշտությամբ ինքնարտահայտվելու միջոց: Երաժշտության մեկ դասաժամի ընթացքում իրականացվում են ուսումնական գործունեության մի քանի ձևեր: Սովորողների երաժշտական գործունեության բոլոր ձևերի հիմքում երաժշտության ակտիվ ընկալումը և հուզական արձագանքն է, երաժշտություն լսելու, վերլուծելու և սեփական տպավորությունները մեկնաբանելու կարողության զարգացումը: Եթե տարրական դպրոցի սովորողի մեջ ուժեղ է երաժշտության ընկալման զգայական, հուզական կողմը (նա նկարագրում է միայն իր զգացողությունները և տպավորությունները), ապա հիմնական դպրոցում զգայականին ավելանում է նաև գիտակցականը: Զգայական, պատկերային մտածողությունից սովորողն անցնում է իմացական հասկացություններին, որոնք կազմավորում են երաժշտական մտքի խորությունը, գիտակցությունը, ձևավորում ու զարգացնում են երեխայի ստեղծագործական երևակայությունը, երաժշտական ճաշակը: Ուսուցումն ակնկալվում է իրականացնել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, նվագարաններով, տեխնիկապես հագեցած արվեստի սենյակներում:
10. «Երաժշտություն» առարկայի առաջարկվող գործունեության ձևերն են.
1) երաժշտական ստեղծագործության ունկնդրում և երաժշտության պատմություն. Երաժշտության ունկնդրում և երաժշտության պատմություն: Երաժշտության ունկնդրումը և ընկալումը բարդ գործընթաց է, որովհետև այն կախված է յուրաքանչյուր անհատի ներքին զգացողությունից, որը բացահայտելը, ձևավորելը և զարգացնելը բավականին բարդ գործընթաց է: Այն զարգացնում է ուշադիր ունկնդրելու, համադրելու, համեմատելու կարողությունը և վերլուծական հմտությունները: Երաժշտության ունկնդրման միջոցով սովորողը ծանոթանում է նաև երաժշտության պատմությանը, ուսումնասիրում է ունկնդրվող ստեղծագործության ստեղծման պատմական ժամանակաշրջանը, կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության առանձնահատկությունները և այլն: Սովորողը հասկանում է, որ ունկնդրել չի նշանակում միայն լսել, պետք է ներկայացնել, մեկնաբանել, վերլուծել երաժշտությունից ստացած տպավորությունները, դրսևորել հուզական արձագանք, ինքնուրույն կարծիք հայտնել, մենակ կամ խմբով ներկայացնել ուսումնասիրություններ, հետազոտական կամ նախագծային աշխատանքներ:
2) երգերի անհատական և խմբային կատարում. Անհատական և խմբային երգեցողությունը երեխաների ամենասիրած գործունեության ձևն է, որի ընթացքում զարգանում է նրանց լսողությունը, ռիթմի ու լադի զգացողությունը: Երգեցողությունից է երեխան ստանում իր առաջին երաժշտական տպավորություններն ու զգայական ընկալումը: Սկսած առաջին դասերից` պետք է սովորեցնել երեխաներին ճիշտ երգեցողության կանոնները` ձայնի դրվածք, շնչառություն, բառերի հստակ արտասանություն, մաքուր ինտոնացիա և այլն: Խմբային երգեցողության միջոցով ձևավորվում և ընդլայնվում է սովորողների երգչային ձայնածավալը, ճիշտ շնչառությունը, ձայնակազմությունը, առոգանությունը, մաքուր ինտոնացիայով միաձայն (ունիսոն) և երկձայն երգելու կարողությունը, անսամբլային զգացողությունը, որը հիմքեր է նախապատրաստում հետագայում խմբերգային երգեցողության համար: Խմբային երգեցողությունը զարգացնում է նաև մի շարք բարոյական արժեքներ` բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, միասնականություն, մեկը մյուսին լսելու, սեփական պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորելու կարողություն: Տարրական դպրոցում սովորողները ծանոթանում են նաև ձեռքի նշաններով երգեցողությանը. այն զարգացնում է սովորողների երաժշտալսողական պատկերացումները, նախապատրաստում է նաև անցումը միաձայն երգեցողությունից բազմաձայն երգեցողության:
3) երաժշտառիթմական և պարային շարժում, Երաժշտառիթմական և պարային շարժում, որը նպաստում է սովորողների հոգևոր և ֆիզիկական ուժերի ներդաշնակ զարգացմանը, ժամանակի և տարածության մեջ ճիշտ կողմնորոշվելու ունակությանը: Գործունեության այս ձևի ընթացքում սովորողը կատարում է ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործություններին համապատասխան ռիթմական նվագակցություններ, սովորում և կատարում է պարային տարրեր, շարժումներ կամ ամբողջական պարեր: Երեխաների սիրած գործունեության տեսակներից է նաև խաղը, մասնավորապես` երաժշտական շարժախաղերը, որոնք կարևոր դեր են կատարում կրտսեր դպրոցականների շարժումային գործունեության զարգացման գործում: Շարժախաղերը լայն հնարավորություն են տալիս երեխաներին ցուցադրելու ինքնուրույնություն և ստեղծագործական երևակայություն:
4) անհատական ստեղծագործում կամ իմպրովիզացիա (շարժումային և երգային, հանպատրաստից հորինում), Անհատական ստեղծագործում կամ իմպրովիզացիա, որի գլխավոր նպատակը սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացումն է: Կիրառվում են շարժումային, պարային, երգային իմպրովիզացիաներ, փոքրիկ մեղեդիների հորինումներ, տրված անավարտ մեղեդու շարունակություն և այլն: Իմպրովիզացիայի բոլոր միջոցները երեխաների մեջ զարգացնում են գեղարվեստական երևակայություն, ինքնուրույնություն, սեփական հույզերը և զգացմունքները երաժշտության միջոցով արտահայտելու ձգտում, բարձրացնում են երաժշտական գործունեության ակտիվությունը:
5) ուսումնական էքսկուրսիաներ թանգարաններ, համերգասրահներ և այլ մշակութային օջախներ: Շատ կարևոր է նաև սովորողների երաժշտագեղագիտական ճաշակի և մտահորիզոնի ձևավորումը, որը պետք է իրականացվի ուսումնական էքսկուրսիաների (այդ թվում նաև վիրտուալ)` համերգասրահներ, թանգարաններ, թատրոններ այցելության ընթացքում: Դրանք կարելի է իրականացնել` ակտիվացնելով թանգարանների կրթական ծրագրերի հետ համագործակցությունը: Սովորողի կյանքում կարևոր տեղ է գրավում նաև դպրոցական համերգների կազմակերպումը, որը ձևավորում է երաժշտություն ունկնդրելու սովորություն և միջոցառումներ կազմակերպելու փորձ:
11. Առարկայի դասավանդման ընթացքում սովորողները բոլոր երաժշտատեսական գիտելիքները ձեռք են բերում երաժշտությամբ գործնականորեն զբաղվելու ընթացքում, ծանոթանում են երաժշտության մեջ դրանց կիրառմանը:
12. Ուսումնական գործունեությունը մի ամբողջական գործընթաց է, որի մեջ հավասարապես ներկայացվում են բոլոր ձևերը: Թե ինչ ծավալով և ինչ ձևերով կկիրառվեն դրանք, կախված է դասի տիպից, նպատակից, խնդիրներից և վերջնարդյունքներից:
| ԳԼՈՒԽ 4. |
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
13. Առարկայի բովանդակությունը կառուցվում է հետևյալ սկզբունքների հիման վրա`
1) Յուրաքանչյուր աշակերտի համար մատչելիության և հասանելիության ապահովման սկզբունք,
2) Սովորողների ակտիվ և ազատ ստեղծագործական գործունեության խրախուսման սկզբունք,
3) Պարուրաձև սկզբունք,
4) Պարզից բարդին անցնելու սկզբունք,
5) Արվեստի, նոր տեխնոլոգիաների ժամանակակից նվաճումներին համապատասխան,
6) Սովորողների տարիքային զարգացման առանձնահատկություններին համապատասխան,
7) Հիմնարար գաղափարների հենքի վրա,
8) Առավելապես գործնական ուղղվածությամբ:
| ԳԼՈՒԽ 5. |
ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ |
14. Առարկայի բովանդակությունը ձևավորվում է չորս հիմնական գաղափարների հենքի վրա`
1) Ստեղծում (Ս)
2) Ներկայացում (Ն)
3) Ընկալում և արձագանք (ԸԱ)
4) Կապակցում (Կ)
15. Նշված գաղափարներն առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ մակարդակներում:
._________________________________________________________________________.
|Ստեղծում|- Ստեղծել ունկնդրվող|ԳԼՈՒԽ 6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ |
| |երաժշտության |ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ |
| |տպավորություններին |___________________________________________|
| |համապատասխան |Երաժշտական |1) Տարրական ծրագիր |
| |նմանողական |գործունեության| |
| |շարժումներ կամ |ձևերը | |
| |թեմատիկ նկարներ: |______________|____________________________|
| |- Ստեղծել հետաքրքիր |Երաժշտության |Հաղորդակցվի և |
| |կերպարներ արտահայտիչ|ունկնդրում |ինքնարտահայտվի ունկնդրվող |
| |երգեցողության, | |բազմաբնույթ |
| |համապատասխան | |ստեղծագործությունների |
| |դիմախաղի և | |միջոցով, ստեղծի և կատարի |
| |դերասանական հնարների| |կերպարին համապատասխան |
| |միջոցով: | |նմանողական շարժումներ: |
| |- Ստեղծել ռիթմական | |Ստեղծի հետաքրքիր երաժշտական |
| |նվագակցություն | |կերպարներ, բեմականացնելով |
| |բնական և ռիթմական | |հատվածներ մանկական |
| |նվագարանների | |օպերաներից, |
| |միջոցով: | |ազգային-ժողովրդական ծեսերից,|
| |- Ստեղծել փոքրիկ | |ներկայացնի կիրառված |
| |մեղեդի: | |արտահայտչամիջոցները: Ճանաչի |
| | | |երաժշտության պարզ տեսակները:|
| | | |Ճանաչի և գրի նոտաները: |
| | | |Տարբերի ազգային և սիմֆոնիկ |
| | | |նվագախմբի նվագարանները: |
| | |______________|____________________________|
| | |Երգեցողություն|Ստեղծի հետաքրքիր կերպարներ |
| | | |երաժշտական խաղերի, |
| | | |հեքիաթների, մանկական |
| | | |օպերաների, ժողովրդական |
| | | |ծեսերի ուսուցման ընթացքում |
| | | |արտահայտիչ երգեցողության, |
| | | |համապատասխան դիմախաղի և |
| | | |դերասանական հնարների |
| | | |միջոցով: |
| | |______________|____________________________|
| | |Երաժշտառիթ- |Ստեղծի երաժշտական նյութին |
| | |մական շարժում |համապատասխան ռիթմական |
| | | |նվագակցություն «բնական» |
| | | |նվագարաններով` ձեռքերով, |
| | | |ոտքերով և ռիթմական |
| | | |նվագարաններով: |
| | |______________|____________________________|
| | |Իմպրովիզացիա |Ստեղծի փոքրիկ |
| | | |իմպրովիզացիաներ` |
| | | |շարժումային, պարային, |
| | | |շարունակի և ավարտի փոքրիկ |
| | | |մեղեդին: Տրված քառատողով |
| | | |հորինի ռիթմական պատկեր և |
| | | |մեղեդի: |
|________|____________________|______________|____________________________|
|Ներկայա-|- Կատարել և |Կատարում |Երգի (մենակ կամ խմբով), |
|ցում |ներկայացնել փոքրիկ | |ներկայացնի հայ ազգային և |
| |երաժշտական | |այլ ազգերի ժողովրդական, |
| |ստեղծագործություն- | |կոմպոզիտորական երգեր` ճիշտ |
| |ներ, բնութագրել, | |կեցվածքով, շնչառությամբ, |
| |մեկնաբանել, ստացած | |հստակ առոգանությամբ, մաքուր |
| |տպավորությունները և | |ինտոնացիայով, անսամբլային |
| |հիմնավորել: | |զգացողությամբ, հետևելով |
| |Ձևավորել և | |խմբավարի շարժումներին: |
| |զարգացնել կատարման | |Կատարումն ուղեկցի պարային |
| |և ներկայացման | |կամ ռիթմական շարժումով: |
| |հմտությունները, | |Ձեռքի նշաններով երգի |
| |գեղարվեստական ձևերը | |հնչյունաշարի աստիճանները: |
| |և հնարները: |______________|____________________________|
| | |Ներկայացում |Ներկայացնի ստեղծագործության |
| | | |տեսակը, բնույթը, |
| | | |բովանդակությունը, տեմպը, |
| | | |տեմբրը, ռեգիստրը, |
| | | |ուժգնությունը: Ունկնդրվող և |
| | | |կատարվող երաժշտությունից |
| | | |ստացած իր տպավորություններն |
| | | |ու զգացողությունները |
| | | |ներկայացնի գրագետ կապակցված |
| | | |խոսքով: |
|________|____________________|______________|____________________________|
|Ընկալում|Հասկանալ, ընկալել ու|Ընկալում և |Ընկալի մեղեդու |
|(արձա- |հուզականորեն |հուզական |տրամադրությունը, բնույթը, |
|գանքում)|արձագանքել |արձագանք |արտահայտի հույզերով, |
| |երաժշտական | |ռիթմական կամ պարային |
| |ստեղծագործությանը: | |շարժումներով, հիմնավորի |
| |Վերլուծել երաժշտական| |կատարած շարժումները: |
| |ստեղծագործության | |Ունկնդրվող |
| |բովանդակությունն ու | |ստեղծագործությունից ստացած |
| |բնույթը: | |տպավորությունները արտահայտի |
| |Կիրառել գնահատման | |գույների միջոցով կամ |
| |ձևեր: | |նկարելով: |
| | | |Վերլուծի ստեղծագործությունը`|
| | | |նկարագրի բովանդակությունը, |
| | | |համեմատի տարբեր բնույթի |
| | | |ստեղծագործություններ: |
| | |______________|____________________________|
| | |Մեկնաբանու- |Մեկնաբանի իր և դասընկերների|
| | |թյուն և |կատարման լավ և վատ կողմերը,|
| | |գնահատում |կատարի ինքնագնահատում և |
| | | |փոխադարձ գնահատում: |
|________|____________________|______________|____________________________|
|Կապակ- |- Առավել խոր |Երաժշտության |Ներկայացնի տարբեր |
|ցում |ընկալման համար |պատմություն |ժամանակաշրջանների հայ և |
| |երաժշտական ստեղծա- | |արտասահմանցի հայտնի |
| |գործությունները | |կոմպոզիտորների |
| |համադրել | |ստեղծագործական |
| |հասարակական, | |գործունեությունը, կապելով |
| |մշակութային և | |այն պատմական տվյալ |
| |պատմական | |ժամանակաշրջանի |
| |համատեքստում: | |առանձնահատկությունների հետ: |
| | | |Ընկալի և բացատրի երաժշտական|
| | | |արվեստի դերը ժողովուրդների |
| | | |հասարակական, մշակութային և |
| | | |պատմական համատեքստում: |
| | | |Դրսևորի հետաքրքրություն և |
| | | |սեր հայ ժողովրդական և |
| | | |կոմպոզիտորական երաժշտության |
| | | |նկատմամբ: |
| | |______________|____________________________|
| |Նոր տեխնոլոգիաների |Երաժշտությունը|Ստեղծի իր նախասիրած երգերի |
| |միջոցով հաղորդակցվել|և նոր |և ունկնդրվող |
| |հայտնի կատարողների |տեխնոլոգիաները|ստեղծագործությունների շարք, |
| |արվեստին: | |ձայնագրի և օգտագործի |
| | | |առօրյայում, զվարճանքների |
| | | |ժամանակ: |
| | | |Բացատրի, թե համացանցն ինչպես|
| | | |է օգնում իրեն ավելի հաճախ և |
| | | |արդյունավետ հաղորդակցվելու |
| | | |երաժշտության հետ: |
| | | |Կատարի առցանց դիտումներ |
| | | |համաշխարհային հայտնի |
| | | |օպերային թատրոններից և |
| | | |համերգասրահներից: |
| | | |Դրսևորի մեդիագրագիտության |
| | | |հմտություններ: |
| | |______________|____________________________|
| |Սինթեզել և կապել |Երաժշտության |Բացատրի երաժշտության դերն ու|
| |գիտելիքներն ու |դերը և |նշանակությունն իր |
| |անձնական փորձը` իր |նշանակությունը|առօրյայում` դպրոցական |
| |կյանքում |կյանքում |կյանքում, հանգստի և |
| |երաժշտության դերն ու| |զվարճանքների ժամանակ: |
| |նշանակությունը | |Մեկնաբանի երաժշտության |
| |արժևորելու համար: | |կարևոր դերը ժողովուրդների |
| | | |մերձեցման գործընթացում, |
| | | |արժևորի մշակութային |
| | | |բազմազանությունը: |
| | | |Դրսևորի հետաքրքրություն |
| | | |կենդանի կատարումների |
| | | |նկատմամբ, հաճախակի այցելի |
| | | |ակտիվ հանգստի անցկացման |
| | | |վայրեր` թանգարաններ, |
| | | |համերգասրահներ, թատրոններ, |
| | | |ցուցաբերի համապատասխան |
| | | |վերաբերմունք և վարքագիծ: |
| | | |Դառնա հայ ազգային |
| | | |երաժշտության կրողը, |
| | | |պահպանողը և սերունդներին |
| | | |փոխանցողը: |
|________|____________________|______________|____________________________|
|Ստեղծում|- Ստեղծել թեմատիկ |Երաժշտական |2) Հիմնական ծրագիր |
| |էլեկտրոնային |գործունեության| |
| |ռեսուրսներ, |ձևերը | |
| | |______________|____________________________|
| |- Իրականացնել |Երաժշտության |Ինքնուրույն կամ խմբով ստեղծի|
| |թեմատիկ ուսումնա- |ունկնդրում |էլեկտրոնային ռեսուրսներ` |
| |սիրություններ, | |սահիկաշար, տեսանյութ արվեստի|
| |հետազոտություններ, | |տարբեր տեսակների |
| |նախագիծ: | |փոխառնչությունների, |
| | | |երաժշտական |
| | | |ստեղծագործությունների |
| | | |ունկնդրումից ստացած |
| | | |տպավորությունների, |
| | | |կոմպոզիտորների և |
| | | |կատարողների արվեստի մասին: |
| | | |Ունկնդրի և վերլուծի տարբեր |
| | | |ժանրերի, երաժշտական |
| | | |ուղղությունների |
| | | |ստեղծագործությունները, |
| | | |թվարկի դրանց |
| | | |առանձնահատկությունները: |
| | | |Հաղորդակցվի և |
| | | |ինքնարտահայտվի ազգային և |
| | | |համաշխարհային երաժշտության |
| | | |միջոցով` համադրելով արվեստի |
| | | |տարբեր տեսակների |
| | | |գեղարվեստական կերպարների |
| | | |յուրօրինակությունը: |
| | |______________|____________________________|
| | |Երգեցողություն|Ստեղծի (մենակ կամ խմբով) հայ|
| | | |և համաշխարհային երգարվեստին|
| | | |կամ երգիչ կատարողներին |
| | | |նվիրված ուսումնասիրություն, |
| | | |հետազոտություն կամ նախագիծ: |
| | | |Դրսևորի երաժշտական |
| | | |գիտելիքներ և հմտություններ |
| | | |ճիշտ և արտահայտիչ |
| | | |երգեցողության գործընթացում, |
| | | |արժևորի բոլոր ժանրերի և |
| | | |երգեցիկ ձայների բարձրարվեստ |
| | | |կատարումները: |
| | |______________|____________________________|
| | |Երաժշտառիթմա- |Ստեղծի երաժշտական նյութին |
| | |կան շարժում |համապատասխան ռիթմական |
| | | |նվագակցություն կամ պարային |
| | | |շարժումներ: |
| | | |Ընտրի ռիթմական նվագարաններ |
| | | |(օգտագործելով նաև նոր |
| | | |տեխնոլոգիաներ) և ստեղծի |
| | | |երաժշտառիթմական բազմաձայն |
| | | |նվագակցություն: |
| | |______________|____________________________|
| | |Իմպրովիզացիա |Կազմակերպի թատերականացված |
| | | |երաժշտական ներկայացումներ և |
| | | |ստեղծի դրանց համապատասխան |
| | | |երաժշտական կերպարներ: |
|________|____________________|______________|____________________________|
|Ներկայա-|- Կատարել և |Կատարում |Երգի (մենակ կամ խմբով) |
|ցում |ներկայացնել տարբեր | |տարբեր ժամանակների և ոճերի |
| |ժանրերի երաժշտական | |ազգային կամ այլ ազգերի |
| |ստեղծագործություն- | |երգեր, ռոմանսներ, խմբերգեր |
| |ներ, բնութագրել և | |օպերաներից մաքուր |
| |մեկնաբանել | |ինտոնացիայով, հստակ ռիթմով, |
| |կատարումները: | |նրբերանգներով, ներշնչանքով: |
| | | |Բնութագրի և մեկնաբանի |
| | | |կատարումները: |
| | | |Կատարի ազգային պարային |
| | | |տարրեր կամ ամբողջական պարեր |
| | | |(մենապար, զուգապար, |
| | | |խմբապար): |
| | | |Կիրառի իր ստեղծագործական |
| | | |ունակություններն ու |
| | | |հմտությունները երաժշտության |
| | | |դասերից դուրս: |
| | |______________|____________________________|
| |- Ձևավորել և |Ներկայացում |Ներկայացնի երաժշտական |
| |զարգացնել կատարման | |ստեղծագործության կերպարը` |
| |և ներկայացման | |որպես մարդկային |
| |հմտությունները, | |զգացմունքների, մտքերի, |
| |գեղարվեստական ձևերը | |երևակայության, բնության |
| |և հնարները: | |երևույթների, |
| | | |իրադարձությունների |
| | | |նկարագրություն և համեմատի |
| | | |արվեստի այլ տեսակների |
| | | |գեղարվեստական կերպարների |
| | | |հետ: |
| | | |Ներկայացնի հանրամատչելի |
| | | |երաժշտության |
| | | |առանձնահատկությունները: |
| | | |Ուսումնասիրի ազգային երգ ու |
| | | |պարի ծագումնաբանությունը, |
| | | |զարգացումը և ներկայացնի |
| | | |հետազոտական կամ նախագծային |
| | | |աշխատանքներով: |
| | | |Դրսևորի երաժշտական և |
| | | |դերասանական գիտելիքներ և |
| | | |հմտություններ` գեղարվեստական|
| | | |կերպարները ճիշտ և |
| | | |արտահայտիչ ներկայացնելու |
| | | |համար: |
|________|____________________|______________|____________________________|
|Ընկալում|- Հասկանալ, ընկալել |Ընկալում և |Հասկանա, ընկալի տարբեր |
|(արձա- |ու հուզական արձագանք|հուզական |ժանրերի երաժշտական |
|գանքում)|ցուցաբերել |արձագանք |ստեղծագործությունները, |
| |երաժշտական | |ցուցաբերի հուզական արձագանք,|
| |ստեղծագործությանը: | |իր անհատական երաժշտական |
| | | |տպավորությունները ներկայացնի|
| | | |բանավոր ելույթների, էսսեների|
| | | |կամ շնորհանդեսների միջոցով: |
| | | |Արժևորի ազգային և |
| | | |համաշխարհային կատարողների, |
| | | |նվագախմբերի և երգչախմբերի |
| | | |արվեստը: |
| | |______________|____________________________|
| |- Վերլուծել |Մեկնաբանու- |Վերլուծի երաժշտական |
| |երաժշտական |թյուն և |ստեղծագործությունը և |
| |ստեղծագործության |գնահատում |մեկնաբանի, թե որ |
| |բովանդակությունն ու | |արտահայտչամիջոցների կիրառման|
| |բնույթը: | |շնորհիվ է հեղինակը |
| | | |ներկայացրել իր մտահղացումը: |
| |- Կիրառել գնահատման | |Արտահայտի սեփական տեսակետը |
| |ձևեր: | |հեղինակի գաղափարի |
| | | |վերաբերյալ` ակտիվորեն |
| | | |ներգրավվելով քննարկումների, |
| | | |բանավեճերի մեջ, հարգի |
| | | |ուրիշների կարծիքը, հիմնավորի|
| | | |սեփական կարծիքը: |
| | | |Գնահատի ըստ նշված |
| | | |չափանիշների: Մեկնաբանի իր և |
| | | |դասընկերների աշխատանքների |
| | | |լավ և վատ կողմերը, |
| | | |իրականացնի ինքնագնահատում և |
| | | |փոխադարձ գնահատում: |
|________|____________________|______________|____________________________|
|Կապակ- |Առավել խոր ընկալման |Երաժշտության |Մեկնաբանի մարդկության |
|ցում |համար գեղարվեստական |պատմություն |զարգացման փուլերի |
| |գաղափարները և ստեղ-| |ազդեցությունը երաժշտական |
| |ծագործությունները | |ուղղությունների ձևավորման |
| |համադրել | |և զարգացման, տարբեր |
| |հասարակական, | |նվագարանների ու նվագախմբերի |
| |մշակութային և | |ստեղծման, նոր ժանրերի, ոճերի|
| |պատմական | |առաջացման վրա: |
| |համատեքստում: | |Ուսումնասիրի տարբեր դարերի |
| | | |երաժշտական ուղղությունները |
| | | |և հետազոտական աշխատանքով |
| | | |կամ նախագծով ներկայացնի |
| | | |որևէ կոմպոզիտորի, կատարողի |
| | | |ստեղծագործական |
| | | |գործունեությունը: |
| | | |Ազգային երաժշտության |
| | | |իմացությունն օգտագործի իր |
| | | |երկրի պատմությունը, |
| | | |մշակույթը, ազգային արժեքները|
| | | |ներկայացնելու և |
| | | |մեկնաբանելու համար: |
| | |______________|____________________________|
| |- Նոր տեխնոլոգիա- |Երաժշտությունը| |
| |ների միջոցով |և նոր | |
| |հաղորդակցվել հայտնի |տեխնոլոգիաները| |
| |կատարողների | | |
| |արվեստին: | | |
| | |______________|____________________________|
| |- Սինթեզել և կապել | |Ներկայացնի նոր |
| |գիտելիքներն ու | |տեխնոլոգիաների դերը |
| |անձնական փորձը` | |երաժշտական արվեստի նոր |
| |կյանքում | |ուղղությունների առաջացման և |
| |երաժշտության դերն | |զարգացման գործընթացում և |
| |ու նշանակությունը | |արժևորի դրանց միջոցով |
| |արժևորելու համար: | |ստեղծված արվեստի կերպարի |
| | | |ներգործության ուժը մարդու |
| | | |հույզերի և գիտակցության |
| | | |վրա: |
| | | |Կատարի հետազոտություններ կամ|
| | | |նախագիծ հայտնի երաժիշտ |
| | | |կատարողների կամ տարբեր ոճերի|
| | | |անսամբլների, երաժշտական |
| | | |մրցանակաբաշխությունների, |
| | | |փառատոների մասին, նյութը |
| | | |ներկայացնի` կիրառելով նոր |
| | | |տեխնոլոգիաներ: |
| | |______________|____________________________|
| | |Երաժշտության |Բացատրի երաժշտական արվեստի |
| | |դերը և |դերը գեղարվեստական մշակույթի|
| | |նշանակությունը|մեջ և ներկայացնի իր |
| | |կյանքում |երաժշտական |
| | | |նախասիրությունները, |
| | | |նախընտրած կատարողներին, |
| | | |շնորհանդեսով ներկայացնի |
| | | |տարվա ընթացքում իր այցելած |
| | | |համերգներից և թանգարաններից|
| | | |ստացած տպավորությունները: |
| | | |Արժևորի երաժշտությունը` |
| | | |որպես կյանքի և շրջակա |
| | | |միջավայրի գեղարվեստական |
| | | |արտացոլման միջոց, արժևորի |
| | | |ազգային արժեքները: |
._________________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 7. |
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ |
16. «Երաժշտություն» առարկայի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է ուսումնառության և դասավանդման գործընթացների արդյունավետությունը պարզելու և դրանց վրա ներազդելու նպատակով և ուղղված է չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը: Գնահատման գործընթացը նպաստում է սովորողի ուսումնական առաջընթացի խթանմանը, ուսուցման և ուսումնառության բարելավմանը և ապահովում է կրթական գործընթացի շարունակական զարգացումը:
17. Երաժշտություն առարկայի գնահատումը հիմնվում է հավաստիության, օբյեկտիվության, արդարության, թափանցիկության և անհատական առաջընթացի գնահատման սկզբունքների վրա` արժևորելով ոչ միայն վերջնական արդյունքը, այլև սովորողի ստեղծագործական գործունեության ամբողջ ընթացքը:
18. Առաջադիմության գնահատականն արտացոլում է սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը` ըստ երաժշտություն առարկայի չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքների մակարդակի:
19. Գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում` որպես ընթացիկ գործընթաց, ինչպես նաև առանձին թեմաների կամ ենթաթեմաների ավարտին, կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին` որպես ամփոփիչ գնահատում, և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին` ամփոփիչ ատեստավորման միջոցով: Գնահատման փուլ կարող է համարվել ենթաթեման, թեման կամ թեմաների ամբողջությունը, որոնց ընտրությունն իրականացնում է ուսուցիչը` ելնելով ուսումնական նպատակներից և սովորողների առանձնահատկություններից:
20. Գնահատման գործընթացում կիրառվում են հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատման ձևեր: Հայտորոշիչ գնահատումն ուղղված է սովորողի նախնական գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքների բացահայտմանը ուսումնառության որևէ փուլի մեկնարկից առաջ և հիմք է հանդիսանում ուսուցման արդյունավետ պլանավորման համար:
21. Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի անբաժանելի բաղադրիչ է և ուղղված է յուրաքանչյուր սովորողի առաջընթացի, ձեռքբերումների և դժվարությունների բացահայտմանը` ուսուցման և ուսումնառության գործընթացի բարելավման նպատակով: Այն ապահովում է կառուցողական հետադարձ կապ, նպաստում է սովորողի ինքնագնահատման և ինքնավերլուծության հմտությունների զարգացմանը` չհամեմատելով սովորողների ուսումնական արդյունքները միմյանց հետ:
22. Ամփոփիչ գնահատումն իրականացվում է ուսումնառության որոշակի փուլերի ավարտին` սովորողի ուսումնական ձեռքբերումների ամբողջական գնահատման նպատակով, բնութագրման միջոցով:
23. Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատում կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր` ըստ գործող կարգի և սովորողների տարիքային աստիճանի: 7-9-րդ դասարաններում ամփոփիչ գնահատումը կարող է ձևավորվել նաև անհատական կամ խմբային ուսումնական նախագծերի, ստեղծագործական աշխատանքների, ներկայացումների, կատարումների և դաս - համերգների հիման վրա:
24. Գնահատումը համադրվում է «Ստեղծում - Ներկայացում - Արձագանքում - Կապակցում» ուսումնական մոդելի հետ, որի շրջանակում ստեղծման փուլում` գնահատվում է ստեղծագործական գործընթացը` փոքրիկ մեղեդիների, ռիթմական պատկերների և պարային շարժումների հորինումը, ներկայացման փուլում` ստեղծագործության կատարման և ունկնդրման գործընթացում սեփական տպավորությունների ներկայացման ամբողջականությունը, գաղափարի հստակությունը և մատուցման արդյունավետությունը, արձագանքման փուլում` ունկնդրվող և կատարվող ստեղծագործության ընկալման, հուզականորեն արձագանքման, վերլուծության, մեկնաբանության և ինքնագնահատման կարողությունը, իսկ կապակցման փուլում` ձեռք բերված գիտելիքների, հմտությունների և կենսափորձի համադրումը կյանքի հետ, սոցիալ-մշակութային համատեքստում:
(հավելվածը խմբագրվել է 28.07.2026 թիվ 77-Ն հրաման )
Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2023 թվական: