Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2023 թվականի N 802-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

i

1) 2023-2027 թվականների կարիքների համար օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, պատվաստումների ազգային օրացույցում չներառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև 2018 թվականին կնքված գնումների փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կազմակերպության կողմից կարող են ձեռք բերվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից` կազմակերպության պետական բյուջեով չնախատեսված այլ միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն իրականացվող գնման գործընթացներում կանխավճարի չափը թույլատրվում է սահմանել մինչև պայմանագրի գնի հարյուր տոկոսը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2023 թ. մայիսի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2023
N 802-Ն
Որոշում