ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2023 թվականի N 786-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցն (սկսվում է Հովհաննես Գրիգորյան փողոցից հասնում` Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի հ.36 հասցե) անվանակոչել հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի անվամբ` «Էլվինա Մակարյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2023 թ. մայիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2023 թվական: