ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2023 թվականի N 787-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՅԾԵՄՆԻԿ ՈՒՐԱՐՏՈՒԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 13-րդ փողոցը` նրբանցքով, անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Այծեմնիկ Ուրարտուի անվամբ` «Այծեմնիկ Ուրարտուի փողոց», «Այծեմնիկ Ուրարտուի փողոց, 1-ին նրբանցք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2023 թ. մայիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2023 թվական: