ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2023 թվականի N 789-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցին զուգահեռ` Հալաբյան-Շինարարներ ընկած փողոցն անվանակոչել դերասանուհի, Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի անվամբ` «Վարդուհի Վարդերեսյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2023 թ. մայիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2023 թվական: