Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2023 թվականի N 835-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականությունը հանդիսացող` ք. Իջևան, Անկախության փողոց 10/31 հասցեում գտնվող, 371.5 քառ. մետր մակերեսով հողամասի (այսուհետ` գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 03092021-11-0018) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը, և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` Տավուշի մարզային վարչության շենքի հողատարածքն ընդլայնելու ու սպասարկումը բարելավելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2023
N 835-Ա
Որոշում