Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2023 թվականի N 837-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մոդուլային մեկուսարանային բաժանմունքը (շարժական գույք)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածով սահմանված մոդուլային մեկուսարանային բաժանմունքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հետագայում դրանք ըստ անհրաժեշտության տնօրինելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 1-ի

N 837-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

(ՀՀ դրամ)

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը             |Քանակը|Սկզբնական     |Մնացորդային  |

|ը/կ|                             |(հատ) |արժեքը        |արժեքը       |

|___|_____________________________|______|______________|_____________|

|1. |Օդափոխության համակարգ        |1     |102,000,000.0 |88,589,092.0 |

|___|_____________________________|______|              |             |

|2. |Սառը ջրամատակարարման համակարգ|1     |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|3. |Տաք ջրամատակարարման համակարգ |1     |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|4. |Տնտեսական կոյուղու համակարգ  |1     |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|5. |Էլեկտրատեխնիկական մաս        |1     |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|6. |Մոդուլ տեսակ 1               |1     |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|7. |Մոդուլ տեսակ 2               |12    |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|8. |Մոդուլ տեսակ 3               |1     |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|9. |Տեսահսկման համակարգ          |1     |              |             |

|___|_____________________________|______|              |             |

|10.|Հրդեհի ազդարարման և  կանչի   |1     |              |             |

|   |համակարգ                     |      |              |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2023
N 837-Ա
Որոշում