ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 839-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող` «MERCEDES-BENZ» մակնիշի, SPRINTER 524 տիպարի, 664 OV 61 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը` 2013 թվական, նույնացման համարը` WDB9066551S799549) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) և ամրացնել Պետական պահպանության ծառայությանը` Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով:
2. Սահմանել, որ գույքի պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով` Պետական պահպանության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին:
3. Պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. հունիսի
Երևան