ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
23 մայիսի 2023 թվականի N 23-Ն
ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել էպիլեպտիկ ստատուսով մինչև 18 տարեկան պացիենտների վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2023 թվականի մայիսի 23-ի
թիվ 23-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Էպիլեպսիան հանդիպում է բնակչության 0.4-1% մոտ: Էպիլեպսիայով տառապող մինչև 18 տարեկան պացիենտների (այսուհետ` երեխաներ) 10%-ը կարող են ունենալ էպիլեպտիկ ստատուս (այսուհետ` ԷՍ): ԷՍ-ի հանդիպելիությունը տարեկան կտրվածքով կազմում է 18-23/100.000 առողջ երեխաների խմբում:
2. Երեխաների 10%-ի մոտ առաջին էպիլեպտիկ նոպան դրսևորվում է էպիլեպտիկ ստատուսի ձևով:
3. Էպիլեպտիկ ստատուս է կոչվում այն նոպան, որը տևում է հինգ րոպեից ավել, կամ հինգ րոպեի ընթացքում մեկից ավելի նոպաների առկայությունը, որոնց ընթացքում չի վերականգնվում գիտակցությունը:
4. ԷՍ-ն հանդիսանում է կյանքին անմիջապես վտանգ սպառնացող վիճակ, որը պահանջում է անհապաղ միջամտություն: ԷՍ-ն անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակ է, որն ունի մահացության (19-26%) և հիվանդացության բարձր տոկոս, որն աճում է տարիքին զուգահեռ: Էպիլեպտիկ ստատուսը կարող է առաջացնել անդառնալի փոփոխություններ` բերելով նեյրոնների վնասման, մահվան, նրանց կապերի խախտման` կախված նոպաների տեսակներից և տևողությունից:
2. ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՈՒՄ
5. Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում.
1) Մինչև 2 րոպե նոպայի դեպքում անհրաժեշտ է - շնչուղիների ոչ ինվազիվ պրոտեկցիա և գլխի դիրքավորում` գազերի փոխանակումը ապահովելու համար, կենսական ֆունկցիաների գնահատում
2) Մինչև 5 րոպե նոպայի դեպքում անհրաժեշտ է - նյարդաբանական կարգավիճակի գնահատում և ծայրամասային կաթետերի տեղադրում
3) Մինչև 10 րոպե նոպայի դեպքում անհրաժեշտ է - զարկերակային գազերի շեղումների կամ ներգանգային ճնշման բարձրացման դեպքում կատարել նազոտրախեալ ինտուբացիա
4) 5-15 րոպե նոպայի դեպքում - ըստ անհրաժեշտության` վազոպրեսորների ներարկում
5) Առաջնորդվել է ABC գնահատմամբ.
ա. Airway (A) Շնչուղիներ - օդի աջակցություն
բ. Breathing (B) Շնչառություն - ներմուծել 100% O2, գնահատել վենտիլյացիան
գ. Circulation (C) Շրջանառություն - ստուգել պուլսը, սրտի աշխատանքի մոնիթորինգ, ապահովել ներերակային մուտք:
6. Անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը ԷՍ-ով երեխաների մոտ.
._____________________________________________________________________.
|Ժամանակը| Դեղամիջոց, դեղաչափ, ներմուծման եղանակը |
|ցնցման | |
|սկզբից | |
|________|____________________________________________________________|
|5 րոպե |1. ՄԻԴԱԶՈԼԱՄ 2. ԴԻԱԶԵՊԱՄ |
| | |
| |1) Ներքթային 0.2մգ/կգ 2) Ներերակային 0.3մգ/կգ |
| |ա. առավելագույնը` 5մգ/1մլ ա. առավելագույնը` |
| | <5 տար: 5մգ/դոզա |
| | >=5 տար: 10մգ/դոզա |
| | |
| | կամ |
| | |
| |3) Ներթշային 0.5մգ/կգ 4) Ուղիղ աղիքային 0.5մգ/կգ |
| |ա. առավելագույնը` 10մգ/2մլ ա. առավելագույնը` 20մգ/դոզա |
|________|____________________________________________________________|
|15 րոպե | 3. ՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼ |
| | |
| |1) Ներերակային |
| |ա. 20 մգ/կգ լուծված 0.9% ֆիզիոլոգիական կամ 5% դեքստրոզայի |
| |լուծույթում 20 րոպեների ընթացքում կամ բոլյուսային եղանակով |
| |5-10 րոպեների ընթացքում (առավելագույնը` 1000 մգ) |
|________|____________________________________________________________|
|30 րոպե | 4. ՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼ |
| | |
| |1) Ներերակային |
| |ա. 20 մգ/կգ լուծված 0.9% ֆիզիոլոգիական կամ 5% դեքստրոզայի |
| |լուծույթում 20 րոպեների ընթացքում կամ բոլյուսային եղանակով |
| |5-10 րոպեների ընթացքում (առավելագույնը` 1000 մգ) |
|________|____________________________________________________________|
|45 րոպե | 5. ՄԻԴԱԶՈԼԱՄ |
| | |
| |1) Ներերակային |
| |ա. Բոլյուս 0.15մգ/կգ շարունակելով 2մկգ/կգ/ր ինֆուզիա |
| |2) Եթե ցնցումը շարունակվում է` |
| |ա. Ավելացնել մինչև 2մկգ/կգ/ր յուրաքանչյուր 5ր մեկ մինչև |
| |առավելագույնը 24մկգ/կգ/րոպե կամ 20մգ/ժամ |
| |բ. Բոլյուս 0.15մգ/կգ յուրաքանչյուր ավելացման հետ |
| |3) Եթե ցնցումները դադարում են և դադարը տևում է 48 ժամ` |
| |ա. Միդազոլամը իջեցնել 1մկգ/կգ/ր յուրաքանչյուր 15ր մեկ |
| |4) Ցնցումների ի հայտ գալու դեպքում վերսկսել կամ կրկնել կամ |
| |կատարել Միդազոլամի ինֆուզիան |
|________|____________________________________________________________|
|60 րոպե | 6. ԹԻՈՊԵՆՏԱԼ |
| | |
| |1) Ներերակային |
| |ա. Բոլյուս 2-4մգ/կգ, շարունակելով 2-4մգ/կգ/ժ ինֆուզիայով |
| |բ. Դադարեցնել Միդազոլամը ինֆուզիան սկսելուց անմիջապես հետո |
| |գ. Հիմնվելով ԷԷԳ-ի վրա` օգտագործել լրացուցիչ բոլյուսներ |
| |2մգ/կգ հաշվարկով, շարունակել` ավելացնելով ինֆուզիայի |
| |արագությունը 1մգ/կգ/ժ ամեն 30ր մեկ` մինչև 6մգ/կգ/ժ ըստ |
| |անհրաժեշտության |
| |2) Եթե ցնցումները դադարում են, և դադարը տևում է 48 ժամ, |
| |ապա |
| |ա. Թիոպենտալը 12 ժամվա ընթացքում պակասեցնել 25%-ով |
| |3) Ցնցումների ի հայտ գալու դեպքում |
| |ա. Վերսկսել կամ կրկնել կամ կատարել Միդազոլամը հետագա 48 |
| |ժամվա համար |
| | |
| | ԿԱՄ |
| | |
| | 7. ՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼԱՅԻՆ ԿՈՄԱ |
| | |
| |1) Ներերակային |
| |ա. 20 մգ/կգ բոլյուս 10 րոպեների ընթացքում |
| |բ. Կրկնել 10 մգ/կգ բոլյուս յուրաքանչյուր 30-60 րոպեների |
| |ընթացքում |
| |գ. Փոփոխել դեղաչափը` ցանկալի կլինիկական և էլեկտրոգրաֆիկ |
| |արդյունքի հասնելու համար |
| |դ. Դադարեցնել Միդազոլամի ներարկումը |
| |2) Եթե ցնցումները դադարում են, և դադարը տևում է 48 ժամ, |
| |ապա |
| |ա. իջեցնել Ֆենոբարբիտալը ~25%-ով ամեն օր |
| |բ. ստուգել Ֆենոբարբիտալի քանակը |
| |3) Ցնցումների ի հայտ գալու դեպքում |
| |ա. Կրկնել կամ կատարել Ֆենոբարբիտալի ներարկումը ևս 48 ժամով |
|________|____________________________________________________________|
| | 8. ՊՐՈՊՈՖՈԼ |
|1 ժամ | |
|45 րոպե |1) Ներերակային |
| |ա. Բոլյուս 2մգ/կգ, առավելագույնը` 10մգ/կգ |
| |բ. Հետո 2-10 մգ/կգ/ժ ինֆուզիա |
|________|____________________________________________________________|
|48 ժամ |9. Եթե դեղորայքը իջեցնելուց նոպաները կրկնվում են, վերսկսեք |
| |կամ կրկնեք Թիոպենտալի ինֆուզիան, ինչպես նշված է 6-րդ կետում |
|________|____________________________________________________________|
|72 ժամ |10. Սկսել Միդազոլամի ինֆուզիան 2մկգ/կգ/ր, կրկին փորձել |
| |Թիոպենտալը տիտրել: Եթե ցնցումը կրկնվում է, ապա ավելացնել |
| |Միդազոլամի ինֆուզիան ամեն 5 րոպեն մեկ մինչև 24 մկգ/կգ/ր կամ|
| |20 մգ/ժամ ինչպես նկարագրված է 5-րդ կետում: Այս փուլում |
| |բուժումը անհատական է և որոշվում է համատեղ նյարդաբանի և |
| |ինթենսիվ թերապիայի թիմերի կողմից: |
._____________________________________________________________________.
7. Հակացնցումային դեղերի հիմնական կողմնակի ազդեցություններն են`
._____________________________________________________________________.
|Դեղ |Հիմնական կողմնակի ազդեցություններ |
|________________|____________________________________________________|
|1) Դիազեպամ |ա. Շնչական դեպրեսիա |
| |բ. Հիպոտենզիա |
| |գ. Սեդացիա |
|________________|____________________________________________________|
|2) Լորազեպամ |ա. Շնչական դեպրեսիա |
| |բ. Հիպոտենզիա |
| |գ. Սեդացիա |
|________________|____________________________________________________|
|3) Միդազոլամ |ա. Շնչական դեպրեսիա |
| |բ. Հիպոտենզիա |
| |գ. Սեդացիա |
|________________|____________________________________________________|
|4) Ֆենիտոին |ա. Սրտային առիթմիա |
| |բ. Հիպոտենզիա |
| |գ. Ֆլեբիտ, կարմիր ձեռնոցների համախտանիշ |
|________________|____________________________________________________|
|5) Ֆենոբարբիտալ |ա. Շնչական դեպրեսիա |
| |բ. Հիպոտենզիա |
| |գ. Սեդացիա |
|________________|____________________________________________________|
|6) Թիոպենտալ |ա. Շնչական դեպրեսիա |
| |բ. Հիպոտենզիա |
| |գ. Սեդացիա |
|________________|____________________________________________________|
|7) Դեպակին |ա. Հեպատոտոքսիկ էֆֆեկտ |
| |բ. Պանկրեատիտ |
| |գ. Թրոմբոցիտոպենիա |
| |դ. Պանցիտոպենիա |
| |ե. Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ |
| |զ. Ստիվեն-Ջոնսոն սինդրոմ |
| |է. Էնցեֆալոպաթիա |
|________________|____________________________________________________|
|8) Լևետիրացետամ |ա. Սրտային և շնչական դեպրեսիայի համախտանիշը ավելի |
| |թույլ է արտահայտված, ինչպես նաև արյան |
| |մակարդելիության վրա ազդեցությունը և սեդատիվ |
| |հատկությունները արտահայտված չեն |
|________________|____________________________________________________|
|9) Պրոպոֆոլ |ա. Պրոպոֆոլի ինֆուզիայի համախտանիշ |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 29 մայիսի 2023 թվական: