Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2023 թվականի N 850-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, գյուղ Ախպրաձոր, 1-ին փողոց, 1-ին շենք և գյուղ Մաքենիս հասցեներում գտնվող շենքերի 1-ին հարկից համապատասխանաբար 17.6 քառ. մետր ու 29 քառ. մետր մակերեսներով տարածքները (այսուհետ` տարածքներ) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ու «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` բուժամանկաբարձական կետերի գործունեության իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2018 թվականի հունիսի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 122/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2023
N 850-Ա
Որոշում