ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 851-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Կովկասի բնության հիմնադրամի կողմից տրամադրված գույքը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` բոլոր օգտագործման և պահպանության ուղղությունով կամ բնապահպանական վերահսկողության մյուս ուղղություններով իրականացվող վերահսկողության գործընթացում այն օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 851-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի նկարագրությունը|Քա- |Միավորի գինը |Ընդհանուր գինը |
|ը/կ| |նակը | | |
|___|______________________|_____|_________________|__________________|
|1. |Անօդաչու թռչող սարք |1 |5,480,000.00 դրամ|5,480,000.00 դրամ |
| |DJI M300RTK և | | | |
| |աքսեսուարներ | | | |
|___|______________________|_____|_________________|__________________|
|2. |Անօդաչու թռչող սարքի |4 |336,000.00 դրամ |1,344,000.00 դրամ |
| |մարտկոց DJI TB 60 | | | |
|___|______________________|_____|_________________|__________________|
|3. |Լիդար տեսախցիկ DJI |1 |4,700,000.00 դրամ|4,700,000.00 դրամ |
| |Zenmuse L1 | | | |
|___|______________________|_____|_________________|__________________|
|4. |Լիցքավորիչ կայան DJI |1 |480,000.00 դրամ |480,000.00 դրամ |
| |BS60 | | | |
|___|______________________|_____|_________________|__________________|
|5. |Բազային կայան DJI |1 |1,440,000.00 դրամ|1,440,000.00 դրամ |
| |D-RTK2 | | | |
|___|______________________|_____|_________________|__________________|
| |Ընդամենը | | |13,444,000.00 դրամ|
._____________________________________________________________________.