Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2023 թվականի N 585-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2023 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Մոլդովայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արարատ Միրզոյանինը, Վահան Կոստանյանինը, Էդմոն Մարուքյանինը, Ռոբերտ Աբիսողոմոնյանինը և Հայկ Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Աղվան Այվազյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և Քիշնև-Երևան ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ չվերթ` 2023 թվականի մայիսի 31-ին` Երևան-Քիշնև, հունիսի 1-ին` Քիշնև-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

8. Հատուկ չվերթերի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

(որոշումը փոփ. 02.06.2023 թիվ 595-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2023 թ. մայիսի 31-ի

N 585-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան      - ՀՀ վարչապետ

 

    Ա. Հակոբյան      - ՀՀ վարչապետի տիկին

 

    Ա. Միրզոյան      - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Վ. Կոստանյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Է. Մարուքյան     - Հատուկ հանձնարարություններով դեսպան

 

    Վ. Կարապետյան    - Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի

                       Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Ս. Վարոսյան      - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Կ. Գասպարյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                       վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                       հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

Ռ. Աբիսողոմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

 

Հ. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի արարողակարգի

պատասխանատու

 

    Ա. Այվազյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                       արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                       պետ (27.05.2023 թ.-01.06.2023 թ.)

 

    Ա. Մելքոնյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                       արարողակարգային միջոցառումների պատասխանատու

 

    Ա. Շահինյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                       հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Աբրահամյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                       հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                       հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ

 

    Ի. Մկրտչյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                       (համաձայնությամբ, 31.05.2023 թ.-02.06.2023 թ.)

    Դ. Մաճկալյան     - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                       (համաձայնությամբ, 31.05.2023 թ.-02.06.2023 թ.)

    Ա. Գրիգորյան     - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                       (համաձայնությամբ, 31.05.2023 թ.-02.06.2023 թ.)

    Դ. Գրիգորյան     - «1in.am» լրատվական կայքի թղթակից

                       (համաձայնությամբ, 31.05.2023 թ.-02.06.2023 թ.)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.05.2023
N 585-Ա
Որոշում