ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 885-Ա
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱԴԻՐ ՎՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ` ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրն ստորագրել վերապահումով` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 885-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱԴԻՐ ՎՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ` ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
1. Հայաստանի Հանրապետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կկիրառվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որը չի նախատեսում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառում:
2. Հայաստանի Հանրապետությունն ստորագրում է սույն համաձայնագիրը` պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնելու «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին այն ստորագրելուց հետո: