ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2023 թվականի N 613-Ա
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Գրիգոր Մինասյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 5
Երևան