21.06.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2023 թվականի N 617-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի հունիսի 12-15-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու նպատակով:
2. Անահիտ Ավանեսյանի` Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
(որոշումը փոփ. 21.06.2023 թիվ 667-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 6
Երևան