ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2023 թվականի N 914-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ու 2-րդ մասը, 16-րդ և 21-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր տնօրինության` «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող 1106.68 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասը (այսուհետ` անշարժ գույք), ջրագիծը և տրանսֆորմատորը (այսուհետ` շարժական գույք)` ամբողջը որպես մեկ գույքային միավոր (այսուհետ` գույքային միավոր), մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել`
i
1) գույքային միավորի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2023 թվականի փետրվարի 21-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը` 83,100.0 հազ. դրամ, որից` անշարժ գույք` 82,300.0 հազ. դրամ (ներառյալ` հողամասի գնահատված շուկայական արժեքը` 51,600.0 հազ. դրամ, այդ թվում` հողամասի գնահատման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 23,809.5 հազ. դրամ) և շարժական գույք` 800.0 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքային միավորի մեկնարկային գինը` 83,100.0 հազ. դրամ.
3) աճուրդի մասնակցության նախավճարը` աճուրդով մասնավորեցման ենթակա գույքային միավորի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով` 4,155.0 հազ. դրամ: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ, որի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը հետ չի վերադարձվում, և այն փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
4) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում.
5) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքային միավորի արժեքի որոշման ծառայությունների վճարը` 574.6 հազ. դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում` 900018002981 գանձապետական հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել երկու աճուրդ, ընդ որում` երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում` 15 օր հետո` նույն պայմաններով.
2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ անշարժ և շարժական գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից սույն որոշման 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկած գնի` նվազեցված շարժական գույքի և վճարման ենթակա հողամասի շուկայական (գնի բարձրացման դեպքում պահպանվում է շարժական գույքի և հողամասի շուկայական արժեքների համամասնությունը) արժեքի չափով` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ շարժական գույքի արժեքն ամբողջությամբ և հողամասի շուկայական արժեքը` համապատասխան գանձապետական հաշիվներին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2023 թ. հունիսի
Երևան