ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2023 թվականի N 915-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող` «Քիա Սերատո (KIA CERATO) 1.6» մակնիշի, 2,680,000.0 դրամ սկզբնական և 1,445,404.0 դրամ հաշվեկշռային արժեքով (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնացման համարը` KNAFT411BB5889368, պետհամարանիշը` 576 AR 61) ավտոմեքենան և այն նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2023 թ. հունիսի
Երևան