Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

i

1995 թվականի մարտի 27-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 2 հոդվածի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծին:

i

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման նպատակով 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացնել հանրաքվե, քվեարկության դնելով հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք ընդունել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

3. Հանրաքվեի անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

12 մայիսի 1995 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
12.05.1995
N ՀՆ-1163-I
Որոշում