Սեղմել Esc փակելու համար:
ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԻՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՌ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20359.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 մայիսի 2023 թվականի N 359

 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՌԱՔՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը Ռուսաստանի Դաշնությունից առցանց պատվիրված և սուրհանդակային ծառայության միջոցով առաքված ապրանքների համար կարո՞ղ է չմուծել մաքսատուրք և ԱԱՀ, անկախ դրանց քանակից և արժեքից, եթե դրանց ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կգ, իսկ արժեքը 150.000 ՀՀ դրամը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել ԱԱՀ-ի գումարները, եթե նրանք ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, բացառությամբ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում: Միաժամանակ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 174-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են ՀՀ կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Նույն որոշման 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը` 150 հազ. դրամը:

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը,

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները չեն տարածվում ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը` 150 հազ. դրամը,

2) եթե ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքները գերազանցում են ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված սահմանաչափերը (քաշը` 31 կիլոգրամ, իսկ արժեքը` 150 հազ. դրամ), ապա նշված սահմանաչափերը գերազանցած ապրանքների մասով կիրառվում են ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները,

3) ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մասով, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, իսկ արժեքը` 150 հազ. դրամը և, միաժամանակ, նշված սահմանաչափերը գերազանցած ապրանքները գերազանցում են նաև ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները, ապա ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցած ապրանքների մասով ֆիզիկական անձը կրում է ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու և հարկային մարմին ներմուծման հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն` օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.05.2023
N 359
Իրազեկման թերթիկ