Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2023 թվականի N 1012-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ:

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:

3. Սահմանել, որ`

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով`

ա. 2023 թվականի օգոստոսի 1-25-ը ներառյալ` ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի օգոստոսի 3-27-ը ներառյալ` ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ` ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ` ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2023 թվականի սեպտեմբերի 4-28-ը ներառյալ` ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

զ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ` ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 205 միավոր տրանսպորտային միջոց` յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 22-ի

N 1012-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ըստ      |                 Տրանսպորտային միջոցը           |Ծանոթա-   |

|ը/կ|վարժական |                 (քանակը (միավոր)               |գրություն |

|   |հավաքների|________________________________________________|          |

|   |փուլերի  |Ընդա-|Մարդա-|Կողա-  |Կողա- |Ուղևո- |Սանի- |Ճանա-|          |

|   |         |մենը |տար   |յին    |յին   |րատար  |տարա- |պարհա|          |

|   |         |     |(ՈՒԱԶ |անձնա- |ոչ    |ավտո-  |կան   |շինա-|          |

|   |         |     |մակ-  |կազմի  |պակաս |բուս   |(Ռաֆ, |րարա-|          |

|   |         |     |նիշի  |տեղա-  |5 տոն-|բարձր  |Գազել)|կան  |          |

|   |         |     |և  դրա|փոխման |նայից |անցանե-|      |(ան- |          |

|   |         |     |մոդի- |համար  |(ԳԱԶ, |լիու-  |      |վավոր|          |

|   |         |     |ֆիկա- |(ԳԱԶ,  |Զիլ,  |թյամբ  |      |բազմա|          |

|   |         |     |ցիա-  |Զիլ,   |Ուրալ,|(ՈՒԱԶ, |      |շերեփ|          |

|   |         |     |ների) |Ուրալ, |Կամազ |ԿԱՎԶ,  |      |էքսկա|          |

|   |         |     |      |Կամազ  |մակ-  |ՊԱԶ)   |      |վատոր|          |

|   |         |     |      |մակնիշի|նիշի  |       |      |ներ  |          |

|   |         |     |      |և  դրա |և  դրա|       |      |(խրա-|          |

|   |         |     |      |մոդի-  |մոդի- |       |      |մատա-|          |

|   |         |     |      |ֆիկա-  |ֆիկա- |       |      |փոր- |          |

|   |         |     |      |ցիա-   |ցիա-  |       |      |ներ) |          |

|   |         |     |      |ների)  |ների) |       |      |     |          |

|___|_________|_____|______|_______|______|_______|______|_____|__________|

|1. |2023     |73   |2     |6      |5     |2      |4     |14   |Յուրաքան- |

|   |թվականի  |     |      |       |      |       |      |     |չյուր     |

|   |օգոստոսի |     |      |       |      |       |      |     |տրանսպոր- |

|   |1-ից     |     |      |       |      |       |      |     |տային     |

|   |մինչև    |     |      |       |      |       |      |     |միջոցի    |

|   |25-ը     |     |      |       |      |       |      |     |ներգրա-   |

|   |         |     |      |       |      |       |      |     |վումը ոչ  |

|   |         |     |      |       |      |       |      |     |ավելի, քան|

|   |         |     |      |       |      |       |      |     |7 օրացու- |

|   |         |     |      |       |      |       |      |     |ցային օր  |

|   |         |     |      |       |      |       |      |     |ժամկետով, |

|   |         |     |      |       |      |       |      |     |բացառու-  |

|   |         |     |      |       |      |       |      |     |թյամբ ճանա|

|   |         |     |      |       |      |       |      |     |պարհաշինա-|

|   |         |     |      |       |      |       |      |     |րարական   |

|   |         |     |      |       |      |       |      |     |տրանսպոր- |

|   |         |     |      |       |      |       |      |     |տային     |

|   |         |     |      |       |      |       |      |     |միջոցների,|

|   |         |     |      |       |      |       |      |     |որոնց     |

|   |         |     |      |       |      |       |      |     |ներգրա-   |

|   |         |     |      |       |      |       |      |     |վումը ոչ  |

|   |         |     |      |       |      |       |      |     |ավելի, քան|

|   |         |     |      |       |      |       |      |     |25 օրացու-|

|   |         |     |      |       |      |       |      |     |ցային օր  |

|   |         |     |      |       |      |       |      |     |ժամկետով  |

|___|_________|_____|______|_______|______|_______|______|_____|          |

|2. |2023     |23   |1     |4      |3     |-      |1     |14   |          |

|   |թվականի  |     |      |       |      |       |      |     |          |

|   |օգոստոսի |     |      |       |      |       |      |     |          |

|   |15-ից    |     |      |       |      |       |      |     |          |

|   |մինչև    |     |      |       |      |       |      |     |          |

|   |սեպտեմ-  |     |      |       |      |       |      |     |          |

|   |բերի 8-ը |     |      |       |      |       |      |     |          |

|___|_________|_____|______|_______|______|_______|______|_____|          |

|3. |2023     |37   |1     |17     |5     |-      |1     |13   |          |

|   |թվականի  |     |      |       |      |       |      |     |          |

|   |օգոստոսի |     |      |       |      |       |      |     |          |

|   |29-ից    |     |      |       |      |       |      |     |          |

|   |մինչև    |     |      |       |      |       |      |     |          |

|   |սեպտեմ-  |     |      |       |      |       |      |     |          |

|   |բերի 22-ը|     |      |       |      |       |      |     |          |

|___|_________|_____|______|_______|______|_______|______|_____|          |

|4. |2023     |36   |1     |16     |4     | -     |2     |13   |          |

|   |թվականի  |     |      |       |      |       |      |     |          |

|   |սեպտեմ-  |     |      |       |      |       |      |     |          |

|   |բերի 4-ից|     |      |       |      |       |      |     |          |

|   |մինչև    |     |      |       |      |       |      |     |          |

|   |28-ը     |     |      |       |      |       |      |     |          |

|___|_________|_____|______|_______|______|_______|______|_____|          |

|5. |2023     |36   |1     |16     |4     |-      |2     |13   |          |

|   |թվականի  |     |      |       |      |       |      |     |          |

|   |սեպտեմ-  |     |      |       |      |       |      |     |          |

|   |բերի     |     |      |       |      |       |      |     |          |

|   |19-ից    |     |      |       |      |       |      |     |          |

|   |մինչև    |     |      |       |      |       |      |     |          |

|   |հոկտեմ-  |     |      |       |      |       |      |     |          |

|   |բերի 13-ը|     |      |       |      |       |      |     |          |

|___|_________|_____|______|_______|______|_______|______|_____|          |

|   |Ընդամենը`|205  |6     |89     |31    |2      |10    |67   |          |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2023
N 1012-Ն
Որոշում