Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-25-Ը ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-25-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁ ...

 

 

041.0038.180101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2001 թվականի N 38

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-25-Ը եՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ

ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 3-ՐԴ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի հունվարի 23-25-ը Երևանում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստն անցկացնելու և դրա հետ կապված` 2001 թվականի հունվարի 18-25-ը աշխատանքային խմբի Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) նիստն անցկացնելու համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան դահլիճները.

բ) հյուրերի սպասարկման համար տրամադրել «Վոլգա» մակնիշի 5 և բեռնատար մեկ ավտոմեքենաներ ու 6 միկրոավտոբուս:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` համատեղ ապահովել նիստի նախապատրաստումն ու անցկացումը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` հյուրերին տրամադրել Հայաստանի մուտքի արտոնագրեր (անվճար):

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի (50 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքները:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի ու հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 15278600 (տասնհինգ միլիոն երկու հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.01.2001
N 38
Որոշում