ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 2023 թվականի N 1068-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փողոց, 3-րդ շենք, բնակարան 23, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Արճիս, 3-րդ փողոց, 2-րդ շենք, բնակարան 1 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք, բնակարան 409 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով, հողամասը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների` սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը` մինչև 3% թույլատրելի շեղումով) սույն որոշման հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 29-ի
N 1068-Ա որոշման
ՑԱՆԿ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Բնակելի |Բնակիչների|Անձնագրային|Մակե-|Սկզբնական |Սեփակա- |Հողամասը|
|ը/կ|տարածքի |ազգանունը,|տվյալները |րեսը |արժեքը |նության | |
| |անվանումը|անունը, | |(քմ) |(դրամ) |իրավուն- | |
| |և հասցեն|հայրանունը| | | |քով կամ | |
| | | | | | |ընդհանուր| |
| | | | | | |սեփակա- | |
| | | | | | |նության | |
| | | | | | |իրավուն- | |
| | | | | | |քով տրվող| |
|___|_________|__________|___________|_____|___________|_________|________|
|1. |Արմավիրի |Թամազյան |AS0520930, |13.30|645,076.60 |ընդհանուր|ընդհա- |
| |մարզ, |Սոնիկ |տրված | | |բաժնային |նուր |
| |Վաղար- |Սերյոժայի |25.02.2019 | | |սեփակա- |բաժնային|
| |շապատ |Թամազյան |թ., 057-ի | | |նության |սեփակա- |
| |համայնք, |Ժանետա |կողմից | | |իրավուն- |նության |
| |քաղ. |Էդգարի |Ծնված` 26. | | |քով` |իրավուն-|
| |Էջմիածին,|Թամազյան |05.2010 թ. | | |հավասար |քով` |
| |Մ. Խորե- |Վարդան |Ծնված` 11. | | |բաժին- |համապա- |
| |նացի |Էդգարի |06.2012 թ. | | |ներով |տասխան |
| |101/1 |Թամազյան |Ծնված` 01. | | | |բաժնե- |
| |շենք, բն.|Լիա Էդգարի|10.2015 թ. | | | |մասերով |
| |409 |Թամազյան |Ծնված` 26. | | | | |
| | |Լիզա |03.2021 թ. | | | | |
| | |Էդգարի |Ծնված` 31. | | | | |
| | |Թամազյան |01.2023 թ. | | | | |
| | |Սեմ Էդգարի| | | | | |
|___|_________|__________|___________|_____|___________|_________|________|
|2. |Շիրակի |Մանուկյան |AR0211464, |59.31|6,907.84 |ընդհանուր|ընդհա- |
| |մարզ, |Դավիթ |տրված 01. | | |բաժնային |նուր |
| |քաղ. |Սաշայի |03.2017 թ.,| | |սեփակա- |բաժնային|
| |Գյումրի, |Մանուկյան |064-ի | | |նության |սեփակա- |
| |Արևելյան |Վազգեն |կողմից | | |իրավուն- |նության |
| |փողոց, |Սաշայի |AN0483336, | | |քով` |իրավուն |
| |3-րդ |Մանուկյան |տրված 22. | | |հավասար |քով` |
| |շենք, բն.|Ռուդիկ |05.2013 թ.,| | |բաժին- |համապա- |
| |23 |Սաշայի |016-ի | | |ներով |տասխան |
| | | |կողմից | | | |բաժնե- |
| | | |AP0323935, | | | |մասերով |
| | | |տրված 19. | | | | |
| | | |03.2015 թ.,| | | | |
| | | |064-ի | | | | |
| | | |կողմից | | | | |
|___|_________|__________|___________|_____|___________|_________|________|
|3. |Տավուշի |Մկրտումյան|AS0653762, |44.9 |1,011,000.0|սեփակա- |ընդհա- |
| |մարզ, |Սուսաննա |տրված 18. | | |նության |նուր |
| |Նոյեմբեր-|Իսկանդարի |06.2019 թ.,| | |իրավուն- |բաժնային|
| |յան | |047-ի | | |քով |սեփակա- |
| |համայնք, | |կողմից | | | |նության |
| |գյուղ | | | | | |իրավուն-|
| |Արճիս, | | | | | |քով` |
| |3-րդ | | | | | |համապա- |
| |փողոց, | | | | | |տասխան |
| |2-րդ | | | | | |բաժնե- |
| |շենք, բն.| | | | | |մասերով |
| |1 | | | | | | |
._________________________________________________________________________.