Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0062.260101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2001 թվականի N 62

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև դատապարտյալ անձանց փոխանցման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին մասնակցելու համար 2001 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ը Կիև գործուղել Հայաստանի Հանրապետության փորձագետների պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Ն. Առուստամյան         - ՀՀ արդարադատության նախարարության

                             կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ

    Հ. Պապոյան             - ՀՀ ներքին գործերի նախարարության իրավական

                             ապահովման վարչության պետի տեղակալ

    Թ. Խանջյան             - ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և  

                             հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ

                             հսկողություն իրականացնող վարչության պետի

                             տեղակալ

 

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կիև մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.01.2001
N 62
Որոշում