Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2023 թվականի N 73-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ դասարանի «Շախմատ» առարկայի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի հուլիսի 3-ի

N 73-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ»ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ

 

«ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ.

 

«Շախմատ» առարկայի ուսուցման նպատակն է տարրական դպրոցի սովորողների մոտ խթանել որոնողական գործունեությունը` ուղղված փոփոխվող շախմատային իրավիճակներում կողմնորոշվելուն, շախմատային խնդիրների լուծման տարբերակներ գտնելուն, սովորողների բազմատարբերակային, քննադատական և ստեղծագործական մտածողությունը զարգացնելուն:

 

ԵՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԹԵՄԱՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԺԱՄԵՐ

 

._____________________________________________________________________.

|                         Թեմա 1.1-1.13                               |

|_____________________________________________________________________|

|                    Շախմատային վերջնախաղեր                           |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակը                                  |

|_____________________________________________________________________|

|1.1. Ձևավորել  մատային դիրքեր ստեղծելու կարողություն:                |

|1.2. Ձևավորել  թվային գլուխկոտրուկներ կազմելու կարողություն:         |

|1.3. Երկքայլանի խնդիրների միջոցով զարգացնել բազմատարբերակային        |

|մտածողությունը:                                                      |

|1.7-1.9. Ձևավորել  ալգորիթմ կազմելու հմտություն:                     |

|1.5-1.6. Զարգացնել սովորողների տարածական ընկալումը:                  |

|1.4, 1.7-1.13. Ձևավորել  բազմաթիվ տարբերակների վերլուծության         |

|կարողություն, խնդրի պահանջի բացահայտում և  խնդրի լուծում:            |

|1.3-1.13. Ուսուցանել բացառման մեթոդը, խնդիրը մասնատելով վերլուծելու  |

|մեթոդը:                                                              |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքները                             |

|_____________________________________________________________________|

|1.1. Ստեղծել մատային դիրքեր` օգտագործելով 3-5 խաղաքարեր:             |

|1.2. Ստեղծել թվային գլուխկոտրուկներ:                                 |

|1.3. Վերլուծել խնդիրը և  բացառելով սխալ տարբերակները` որոնել ու գտնել|

|ճիշտ պատասխաններ:                                                    |

|1.12. Առանց խաղաքարերը տեղաշարժելու` մտքում փոփոխել տրված դիրքը` մատ |

|անել երկու քայլից:                                                   |

|1.4. Պլանավորել թագուհու և  արքայի համագործակցային քայլերը և  ստեղծել|

|մատային դիրք:                                                        |

|1.5-1.6, 1.10,1.13. Պլանավորել զինվորի և  արքայի համագործակցային     |

|քայլերը, որոնել և  գտնել հաղթանակի և  ոչ-ոքիի ուղիները:              |

|1.7-1.9. Պլանավորել, ցուցադրել և  մեկնաբանել թագուհու և  արքայի,     |

|նավակի և  արքայի, երկու փղի և  արքայի համագործակցային քայլերը և  մատ |

|հայտարարել:                                                          |

|_____________________________________________________________________|

|                       Բովանդակությունը                              |

|_____________________________________________________________________|

|1.1. Մատային դիրքերի ստեղծում                                        |

|1.2. Թվային գլուխկոտրուկներ                                          |

|1.3. Երկքայլանի մատային խնդիրներ                                     |

|1.4. Վերջնախաղ` թագուհին զինվորի դեմ                                 |

|1.5. Զինվորային վերջնախաղ` քառակուսու կանոնը                         |

|1.6. Զինվորային վերջնախաղ` սատարման դաշտեր և  քայլի հերթի            |

|կարևորությունը                                                       |

|1.7. Մատ թագուհիով                                                   |

|1.8. Մատ նավակով                                                     |

|1.9. Մատ 2 փղով                                                      |

|1.10. Զինվորային վերջնախաղ` զինվորային մրցավազք                      |

|1.11. Խուսափում պատից                                                |

|1.12. Երկքայլանի մատային գլուխկոտրուկներ                             |

|1.13. Զինվորային վերջնախաղ` կրկնակի սպառնալիք արքայով                |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր   |Խաչվող հասկացություններ            |

|_________________________________|___________________________________|

|Մատային դիրքերի ստեղծում`        |Անհատական և  մշակութային           |

|համադրելով 3, 4, 5 և  ավելի      |արտահայտում                        |

|խաղաքարեր:                       |Շախմատային «գեղեցիկ» և  հետաքրքիր  |

|Թվային գլուխկոտրուկների լուծում: |իրավիճակներ ստեղծելու կարողության  |

|Թվային գլուխկոտրուկների ստեղծում:|ձևավորում:                         |

|Երկքայլանի խնդիրների լուծում:    |Մոդել և  համակարգ                  |

|Երկքայլանի խնդիրների ստեղծում:   |Մատային մոդելները հասկանալու և     |

|Թագուհու վերջնախաղերի թեմատիկ    |կիրառելու հմտությունների           |

|խաղ:                             |ձևավորում:                         |

|Թագուհու վերջնախաղերի խնդիրների  |                                   |

|լուծում:                         |                                   |

|Թեմատիկ խաղ «Թագուհի և  արքա     |                                   |

|արքայի դեմ»:                     |                                   |

|Թեմատիկ խաղ «Նավակ և  արքա արքայի|                                   |

|դեմ»:                            |                                   |

|Թեմատիկ խաղ «Երկու փիղ և  արքա   |                                   |

|արքայի դեմ»:                     |                                   |

|_____________________________________________________________________|

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք          |

|մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և  հակիրճ    |

|արտահայտելու կարողություն: Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով|

|թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Ձևավորել    |

|խնդրի պայմանը և  պահանջը բացահայտելու և  լուծելու կարողություն:      |

|Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն:                                |

|_____________________________________________________________________|

|ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ        |

|ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ                                      |

|_____________________________________________________________________|

|Տ1, Տ3, Տ4, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ11, Տ12, Տ15, Տ16, Տ22, Տ23, Տ25, Տ26,  |

|Տ27, Տ28, Տ29, Տ32, Տ35                                              |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|                         Թեմա 2.1-2.9                                |

|_____________________________________________________________________|

|                        Մարտավարություն                              |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակը                                  |

|_____________________________________________________________________|

|Զարգացնել սովորողների տարածական ընկալումը:                           |

|Ձևավորել  բազմաթիվ տարբերակների վերլուծության կարողություն:          |

|Ձևավորել  մարտավարական հնարքը բացահայտելու և  այն լուծելու           |

|կարողություն:                                                        |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքները                             |

|_____________________________________________________________________|

|Վերլուծել և  գնահատել շախմատային դիրքը, որոնել և  գտնել              |

|այլընտրանքային ուղիներ` կիրառելով մարտավարական հնարքներ:             |

|_____________________________________________________________________|

|                       Բովանդակությունը                              |

|_____________________________________________________________________|

|2.1. Մարտավարական հնարք «Զոհաբերություն»                             |

|2.2. Մարտավարական հնարք «Բաց շախ»                                    |

|2.3. Մարտավարական հնարք «Բաց հարձակում»                              |

|2.4. Մարտավարական հնարք «Բաց հարձակման նախապատրաստում»               |

|2.5. Մարտավարական հնարք «Կրկնակի շախ»                                |

|2.6. Մարտավարական հնարք «Անպաշտպան խաղաքար»                          |

|2.7. Մարտավարական հնարք «Թունավոր զինվոր»                            |

|2.8. Մարտավարական հնարք «Ինքնազոհ նավակ»                             |

|2.9. Մարտավարական հնարք «Ճեղքում»                                    |

|2.10. Մարտավարական հնարք «Ջրաղաց»                                    |

|2.11. Մարտավարական հնարք «Կապ»                                       |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության|Խաչվող հասկացություններ                    |

|ձևեր                     |                                           |

|_________________________|___________________________________________|

|Խնդիրների լուծում        |Անհատական և  մշակութային արտահայտում       |

|մարտավարական հնարքներով: |Մարտավարական իրավիճակների ստեղծում և       |

|Խնդիրների ստեղծում       |մոդելավորում:                              |

|մարտավարական հնարքներով  |Մոդել և  համակարգ                          |

|                         |Մարտավարական մոդելները հասկանալու և        |

|                         |կիրառելու հմտություններ:                   |

|                         |Պատճառ և  հետևանք                          |

|                         |Մարտավարական իրավիճակներում                |

|                         |պատճառահետևանքային  կապերի վերհանման և     |

|                         |վերլուծության հմտությունների ձևավորում:    |

|_____________________________________________________________________|

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք          |

|մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և  հակիրճ    |

|արտահայտելու կարողություն: Նորի ստեղծում:                            |

|Մաթեմատիկա - Ձևավորել  խնդրի պայմանը և  պահանջը բացահայտելու և       |

|լուծելու կարողություն:                                               |

|Արվեստ - Նորի ստեղծում:                                              |

|_____________________________________________________________________|

|ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ        |

|ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ                                      |

|_____________________________________________________________________|

|Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,|

|Տ35                                                                  |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|                         Թեմա 3.1-3.10                               |

|_____________________________________________________________________|

|                        Ռազմավարություն                              |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակը                                  |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  ալգորիթմ կազմելու հմտություններ:                           |

|Զարգացնել սովորողների գնահատման, պլանավորման, նպատակադրման և         |

|ծրագրերի իրականացման կարողություններ:                                |

|Ձևավորել  բազմաթիվ տարբերակների վերլուծության կարողություն:          |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքները                             |

|_____________________________________________________________________|

|Գնահատել և  վերլուծել դիրքը:                                         |

|Կազմել և  մեկնաբանել ռազմավարական գործողությունների պլանը, հիմնավորել|

|դրանք:                                                               |

|Վերլուծել և  գնահատել ռազմավարական իրավիճակը, ձևակերպել  նպատակներ,  |

|պլանավորել դրանց հասնելու ուղիները:                                  |

|_____________________________________________________________________|

|                       Բովանդակությունը                              |

|_____________________________________________________________________|

|3.1. Սկզբնախաղ. ծուղակներ սկզբնախաղերում                             |

|3.2. Ռազմավարություն. դիրքի գնահատում                                |

|3.3. Նյութական առավելության իրացում                                  |

|3.4. Ռազմավարություն. նյութական առավելություն և  որակ                |

|3.5. Ռազմավարություն. գրոհ և  պաշտպանություն                         |

|3.6. Ռազմավարություն. մանևրումներ  և  փոխանակումներ                  |

|3.7. Աշխարհի չեմպիոնների ռազմավարությունը                            |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության|Խաչվող հասկացություններ                    |

|ձևեր                     |                                           |

|_________________________|___________________________________________|

|Ռազմավարական իրավիճակների|Օրինաչափություններ                         |

|քննարկում:               |Խաղի կանոնների իմացություն, գործող         |

|Բանավեճ «Պաշտպանությունը |օրինաչափությունների համադրում:             |

|շախմատում և  կյանքում»   |Պատճառ և  հետևանք,  մեխանիզմ և             |

|թեմայով:                 |կանխատեսում                                |

|Ռազմավարական ծրագրերի    |Յուրաքանչյուր որոշման և  քայլի հիմքում     |

|քննարկում:               |գործող մեխանիզմների կիրառում:              |

|                         |Մոդել և  համակարգ                          |

|_________________________|___________________________________________|

|                         |Խաղի մասերի մոդելների կառուցման            |

|                         |հմտություններ:                             |

|                         |Կայունություն և  փոփոխություն              |

|                         |Դինամիկ փոփոխությունների ընկալման          |

|                         |հմտություններ:                             |

|_____________________________________________________________________|

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք          |

|մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և  հակիրճ    |

|արտահայտելու կարողություն: Նորի ստեղծում:                            |

|Մաթեմատիկա - Ձևավորել  խնդրի պայմանը և  պահանջը բացահայտելու և       |

|լուծելու կարողություն:                                               |

|Արվեստ - Նորի ստեղծում:                                              |

|_____________________________________________________________________|

|ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ        |

|ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ                                      |

|_____________________________________________________________________|

|Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,|

|Տ35                                                                  |

._____________________________________________________________________.

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:

2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ:

3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:

4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:

5. Թումանյան Հ.Տ., Շախմատ 2, Դասագիրք, Երևան, 2017 թ.:

6. Թումանյան Հ.Տ., Շախմատ 3, Դասագիրք, Երևան, 2015 թ.:

7. Թումանյան Հ.Տ., Շախմատ 4, Դասագիրք, Երևան, 2019 թ.:

8. Միսակյան Ս.Զ., Շախմատ 2-4, Մեթոդական ուղեցույց, Երևան, 2013թ.:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.07.2023
N 73-Ն
Հրաման