Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-66-Ո-201

2023թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ ԲԴԽ-15-Ո-55 որոշման 5-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով` հետևյալ կազմով.

1) Բարձրագույն դատական խորհրդի անդամ` Նաիրա Հովսեփյան,

2) Արդարադատության նախարարության ներկայացուցիչ` Շուշան Ղուկասյան,

3) Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ` Մարիանա Դանիելյան:

2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. հունիսի 28

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 25 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
28.06.2023
N ԲԴԽ-66-Ո-201
Որոշում