ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-71-Ո-221
2023թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի հատուկ կարգով համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների բողոքարկման հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ ԲԴԽ-15-Ո-55 որոշման 5-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի հատուկ կարգով համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների արդյունքների բողոքարկման նպատակով կազմավորել բողոքարկման հանձնաժողով` հետևյալ կազմով.
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամ` Երանուհի Թումանյանց,
2) Արդարադատության նախարարության ներկայացուցիչ` Տիգրան Խաչիկյան,
3) Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ` Արսեն Հովհաննիսյան:
2. Բողոքարկման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հուլիսի 13
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 25 հուլիսի 2023 թվական: