ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հուլիսի 2023 թվականի N 1260-Ա
ՏԻԳՐԱՆ ՄՀԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻՆ ԳԵՂԱՄԻ ՏՈՆԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց`
1) Տիգրան Մհերի Դավթյանին (ծնվ.` 1997 թվականի ապրիլի 25-ին, հաշվառման հասցեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փող., տուն 36).
2) Մարտին Գեղամի Տոնիկյանին (ծնվ.` 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան փող., 16 շ., բն. 4).
3) Տիգրան Սպարտակի Քարամյանին (ծնվ.` 1997 թվականի մարտի 6-ին, հաշվառման հասցեն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վանքի տափ փող., 10 շ., բն. 6).
4) Տիգրան Արամի Սարգսյանին (ծնվ.` 1997 թվականի հուլիսի 26-ին, հաշվառման հասցեն` ք. Երևան, Վ. Համբարձումյան փող., 9 շ., բն. 29):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով Մարտին Գեղամի Տոնիկյանի` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելն ուժի մեջ է մտնում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 10-ը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ Հայ-Ռուսական համալսարանի և Մարտին Գեղամի Տոնիկյանի միջև կնքված` ասիստենտի աշխատանք կատարելու վերաբերյալ համապատասխան պայմանագրի օրինակը ներկայացվելու դեպքում: Եթե մինչև 2023 թվականի սեպտեմբերի 10-ը Մարտին Գեղամի Տոնիկյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայացնի Հայ-Ռուսական համալսարանի և Մարտին Գեղամի Տոնիկյանի միջև կնքված` ասիստենտի աշխատանք կատարելու վերաբերյալ համապատասխան պայմանագրի օրինակը, ապա նա համարվում է սույն որոշման շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության` հայտարարված 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հուլիսի
Երևան