Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅ ...

 

 

041.0077.310101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2001 թվականի N 77

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 2001 թվականի հունվարի 26-ին Հնդկաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու նպատակով 2001 թվականի փետրվարի 1-ից 15 օրով Ահմեդաբադ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության արագ արձագանքման մասնագիտական ջոկատը (22 երկրաշարժագետ և հրահանգիչ - շնավարժ) 5 փրկարար շնով:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պատվիրակության Հնդկաստան մեկնելու հետ կապված հարցերը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հնդկաստան տեղափոխելու համար հատկացնել համապատասխան դեղորայք և առաջին բժշկական օգնության միջոցներ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պատվիրակության Հնդկաստան գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ժամանակավորապես դուրս բերվող սարքավորումների և տեխնիկական միջոցների մուտքի-ելքի մաքսային վճարումները` 14 մլն դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.01.2001
N 77
Որոշում