Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2023 թվականի N 74-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

._____________________________________________________________________.

|Թեմա 2                                                               |

|_____________________________________________________________________|

|Ածխաջրածիններ                                                        |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  և  զարգացնել գիտելիքներ ածխաջրածինների բնական աղբյուրների, |

|դրանց ստացման, հատկությունների, որակական ռեակցիաների, ռադիկալային և  |

|Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաների մեխանիզմների վերաբերյալ:           |

|Զարգացնել գործնական հմտություններ ածխաջրածինների ստացման և  դրանց    |

|որակական ռեակցիաների ուսումնասիրման միջոցով:                         |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունքներ                                                     |

|_____________________________________________________________________|

|1. Ք11.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի տարբեր դասերի ածխաջրածինների, սպիրտների,  |

|ալդեհիդների և  կարբոնաթթուների ընդհանուր բանաձևերը  և  հոմոլոգիական  |

|շարքը:                                                               |

|2. Ք11.ՆՄԲ.ՄՆ.1 Բացատրի ու կանխատեսի ալկանների հալման և  եռման       |

|ջերմաստիճանների փոփոխության միտումը մոլեկուլի չափսի մեծացմանը        |

|զուգընթաց ըստ Լոնդոնի դիսպերսիոն ուժերի:                             |

|3. Ք11.ԿԿՀ.ԿԿ.2 Մեկնաբանի, որ ալկանների ցածր ռեակցիոնունակությունը   |

|բացատրվում է դրանց մոլեկուլներում առկա ամուր ոչ բևեռային  C-C և  C-H |

|կապերով:                                                             |

|4. Ք11.ՆՄԲ.ՄՆ.2 Պարզաբանի, որ նավթանյութերը կարող են առանձնացվել     |

|նավթից թորման եղանակով` օգտագործելով դրանց եռման ջերմաստիճանների     |

|տարբերությունը:                                                      |

|5. Ք11.ՆՄԲ.ՄՆ.3 Թվարկի հիմնական նավթանյութերի` բենզին, լիգրոին,      |

|կերոսին, գազոյլ, մազութ, անվանումներն ու կիրառության ոլորտները:      |

|6. Ք11.ՆՄԲ.ՄՆ.4 Ներկայացնի բնական և  ուղեկից նավթային գազերի մոտավոր |

|բաղադրությունը և  դրանց կիրառության ոլորտները:                       |

|7. Ք11.ՔՌ.ՔՌԴ.25 Ներկայացնի ածխաջրածինների և  սպիրտների լրիվ այրման  |

|ռեակցիաների հավասարումները:                                          |

|8. Ք11.ՔՌ.ՌՄ.2 Սահմանի նուկլեոֆիլ, էլեկտրոֆիլ, ազատ ռադիկալ,         |

|կարբկատիոն, անցումային վիճակ հասկացությունները:                      |

|9. Ք11.ՔՌ.ՌՄ.1 Նկարագրի ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ ալկանների      |

|քլորացման կամ բրոմացման ռեակցիայի մեխանիզմը` ներառելով հարուցման,    |

|շղթայի զարգացման և  խզման փուլերը:                                   |

|10. Ք11.ՔՌ.ՔՌԴ.8 Նկարագրի քայքայման ռեակցիաները էթանի, բութանի,      |

|ցիկլոհեքսանի, մեթիլցիկլոհեքսանի դեհիդրման և  մեթանից ացետիլենի       |

|ստացման օրինակներով` ներկայացնելով ռեակցիաների հավասարումները:       |

|11. Ք11.ՔՌ.ՔՌԴ.9 Ներկայացնի կրեկինգը, որպես երկար ածխածնային շղթայով |

|ալկանի քայքայում կարճ շղթայով ալկանի և  ալկենի:                      |

|12. Ք11.ՔՌ.ՔՌԴ.7 Ներկայացնի ցիկլոալկանների առաջին ներկայացուցիչների, |

|ալդեհիդների և  կետոնների հիդրման ռեակցիաների հավասարումները:         |

|13. Ք11.ԿՀ.Հ.1 Բացատրի չհագեցած ածխաջրածինների հիդրումը Pt/Ni        |

|կատալիզատորի ներկայությամբ, որպես տարասեռ կատալիզի օրինակ:           |

|14. Ք11.ՔՌ.ՔՌԴ.1 Նկարագրի ալկենների, ալկինների և  զուգորդված դիենների|

|էլեկտրոֆիլ միացման ռեակցիաները` ջրածնի, հալոգենների,                 |

|հալոգենաջրածինների միացման օրինակներով:                              |

|15. Ք11.ՔՌ.ՔՌԴ.4 Բացատրի Մարկովնիկովի կանոնը առաջացող առաջնային,     |

|երկրորդային և  երրորդային կարբկատիոնի կայունության տեսանկյունից:     |

|16. Ք11.ՔՌ.ՔՌԴ.23 Նկարագրի ալկենների օքսիդացման ռեակցիան կալիումի    |

|պերմանգանատի լուծույթով մինչև  դիոլներ:                              |

|17. Ք11.ՔՌ.ՔՌԴ.2 Նկարագրի, որ բրոմաջրի թեստն օգտագործվում է ալկանները|

|և  չհագեցած ածխաջրածինները (ալկեններ, ալկիններ, դիեններ) տարբերելու  |

|համար:                                                               |

|18. Ք11.ՔՌ.ՔՌԴ.3 Գործնականում իրականացնի մեթանի, էթիլենի ստացումը և  |

|բրոմաջրի և  KMnO4-ի գունազրկման թեստերը և  բացատրի արդյունքները:     |

|19. Ք11.ԿԿՀ.ԿԿ.4 Բացատրի, որ բենզոլն ունի ապատեղայնացված Pi համակարգ |

|ու լրացուցիչ կայունություն և  չի ցուցաբերում ալկեններին բնորոշ       |

|միացման ռեակցիաներ (չի գունազրկում բրոմաջուրը):                      |

|20. Ք11.ՔՌ.ՌՄ.6 Բացատրի Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը    |

|բենզոլի հալոգենացման և  նիտրացման օրինակներով:                       |

|21. Ք11.ՔՌ.ՌՄ.7 Համեմատի բենզոլի և  տոլուոլի ռեակցիոնունակությունը   |

|Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներում` նկարագրելով մեթիլ խմբի ինդուկտիվ|

|էֆեկտը:                                                              |

|22. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական միացությունների դասերի և          |

|ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների  |

|և  հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև  նախագծային աշխատանքների|

|իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների|

|հավաքագրում, մշակում և  եզրահանգումների կատարում) համար:             |

|_____________________________________________________________________|

|Բովանդակություն                                                      |

|_____________________________________________________________________|

|1. Ածխաջրածինների հոմոլոգիական շարք:                                 |

|2. Ալկանների բնական աղբյուրներ:                                      |

|3. Ալկանների ռեակցիաներ:                                             |

|4. Ալկանների քլորացման շղթայական ռադիկալային ռեակցիայի մեխանիզմ:     |

|5. Ցիկլոալկաններ                                                     |

|6. Ալկեններ, ալկիններ և  ալկադիեններ:                                |

|7. Ալկենների, ալկիններ և  ալկադիեններ միացման ռեակցիաներ:            |

|8. Ալկենների, ալկինների օքսիդացում:                                  |

|9. Արոմատիկ ածխաջրածիններ:                                           |

|10. Արենների ռեակցիաներ: էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներ:           |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Գործնական աշխատանքներ       |Խաչվող հասկացություններ                 |

|____________________________|________________________________________|

|1. Գործնական աշխատանք       |1. Կայունություն և  փոփոխություն:       |

|1: Վարժությունների և        |Ալկանները քիմիապես համեմատաբար իներտ են |

|խնդիրների լուծում: Ալկանների|(կայուն) շնորհիվ ամուր և  քիչ բևեռային  |

|և  ցիկլոալկանների           |միակի C-C և  C-H կապերի: Ալկենները,     |

|ռեակցիաներ:                 |ալկինները և  ալկադիենները ավելի         |

|2. Գործնական աշխատանք       |ռեակցիոնունակ են, քանի որ Pi-կապը       |

|2: Վարժությունների և        |համեմատաբար քիչ կայուն է և  դրա խզման   |

|խնդիրների լուծում: Ալկեններ,|հաշվին չհագեցած ածխաջրածինները հեշտ են  |

|ալկիններ և  ալկադիեններ:    |տալիս միացման ռեակցիաներ:               |

|3. Գործնական աշխատանք       |2. Կառուցվածք և  գործառույթ: Քիմիական   |

|3: Արոմատիկ ածխաջրածիններ   |կառուցվածք - հատկություններ կապի        |

|4. Լաբորատոր աշխատանք       |նկարագրումը` ալկենների, ալկինների և     |

|1: Բենզինի խտությունը և     |զուգորդված դիենների էլեկտրոֆիլ միացման  |

|լուծելիությունը ջրում:      |ռեակցիաների օրինակներով:                |

|5. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|2: Մեթանի, էթիլենի,         |                                        |

|ացետիլենի ստացում և         |                                        |

|բրոմաջրի ու KMnO4-ի         |                                        |

|գունազրկման թեստեր:         |                                        |

|6. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|3: Բենզինի չհագեցվածության  |                                        |

|աստիճանի թեստը բրոմաջրի կամ |                                        |

|KMnO4-ի լուծույթի           |                                        |

|գունազրկման միջոցով:        |                                        |

|7. Խմբակային հետազոտական    |                                        |

|աշխատանք և  ներկայացում:    |                                        |

|Ալկանների բնական աղբյուրներ |                                        |

|8. Թեմատիկ գրավոր աշխատանք: |                                        |

|Ածխաջրածիններ               |                                        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Միջառարկայական կապեր                                                 |

|_____________________________________________________________________|

|Հայոց լեզու: Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել        |

|կարդացածի կարևոր  (պահանջվող) գաղափարները:                           |

|Ֆիզիկա: Պատկերացում ունենալ էներգիայի մասին:                         |

|Աշխարհագրություն: Պատկերացում ունենալ էներգիայի սպառվող աղբյուրների  |

|վերաբերյալ:                                                          |

|Մաթեմատիկա: Կազմել և  լուծել գծային հավասարումներ:                   |

|Համակարգչային գիտություն և  թվային գրագիտություն: Կարողանա աշխատել   |

|տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական|

|նյութեր և  իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում:           |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ                  |

|_____________________________________________________________________|

|Մ5, Մ9, Մ11, Մ14, Մ25, Մ26, Մ29, Մ30, Մ44                            |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Թեմա 3                                                               |

|_____________________________________________________________________|

|Հալոգենալկաններ                                                      |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  և  զարգացնել գիտելիքներ հալոգենալկանների, սպիրտների և      |

|ամինների դասակարգման և  հալոգենալկաններում նուկլեոֆիլ տեղակալման     |

|ռեակցիայի մեխանիզմի վերաբերյալ:                                      |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունքներ                                                     |

|_____________________________________________________________________|

|1. Ք11.ԿԿՀ.ԿԿ.6 Դասակարգի առաջնային, երկրորդային և  երրորդային       |

|հալոգենալկանները, սպիրտները և  ամինները:                             |

|2. Ք11.ՔՌ.ՌՄ.3 Բացատրի SN2 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը |

|առաջնային հալոգենալկանի և  նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի     |

|ռեակցիայի օրինակով, կոր սլաքներով ցույց տալով էլեկտրոնային           |

|շեղումները:                                                          |

|3. Ք11.ՔՌ.ՌՄ.4 Բացատրի SN1 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը |

|երրորդային հալոգենալկանի և  նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի    |

|ռեակցիայի օրինակով, կոր սլաքներով ցույց տալով էլեկտրոնային           |

|շեղումները:                                                          |

|4. Ք11.ՔՌ.ՌՄ.5 Բացատրի հալոգենի բնույթի (Cl, Br, I) ազդեցությունը    |

|նուկլեոֆիլ տեղակալման արագության վրա, ելնելով ածխածին - հալոգեն կապի |

|էներգիայից:                                                          |

|5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.28 Նկարագրի պոկման ռեակցիաները հալոգենալկաններից       |

|ալկենների և  ալկինների ստացման օրինակներով` օգտագործելով NaOH-ի կամ  |

|KOH-ի սպիրտային լուծույթը:                                           |

|6. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական միացությունների դասերի և  ռեակցիա- |

|ների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և       |

|հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև  նախագծային աշխատանքների   |

|իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների|

|հավաքագրում, մշակում և  եզրահանգումների կատարում) համար:             |

|_____________________________________________________________________|

|Բովանդակություն                                                      |

|_____________________________________________________________________|

|1. Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը հալոգենալկաններում:     |

|2. Պոկման ռեակցիաներ:                                                |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանքներ       |Խաչվող հասկացություններ                 |

|____________________________|________________________________________|

|3. Գործնական աշխատանք       |1. Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի      |

|1: Վարժությունների և        |մեխանիզմը հալոգենալկաններում:           |

|խնդիրների լուծում:          |2. Պոկման ռեակցիաներ:                   |

|Նուկլեոֆիլ տեղակալման       |3. Օրինաչափություններ: Հալոգենի բնույթի |

|ռեակցիա                     |(Cl, Br, I) ազդեցությունը նուկլեոֆիլ    |

|4. Գործնական աշխատանք       |տեղակալման ռեակցիայի արագության վրա.    |

|2: Վարժությունների և        |R-I > R-Br > R-CI:                      |

|խնդիրների լուծում:          |4. Համակարգեր և  համակարգերի մոդելներ:  |

|Պոկման ռեակցիա              |SN2 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի     |

|                            |մեխանիզմի անցումային վիճակի տրիգոնալ    |

|                            |բիպիրամիդալ մոդելի կառուցում:           |

|                            |5. Կայունություն և  փոփոխություն:       |

|                            |Միջանկյալ մասնիկների (առաջնային,        |

|                            |երկրորդային և  երրորդային կարբկատիոնի)  |

|                            |համեմատական կայունություն:              |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապեր                                                 |

|Հայոց լեզու: Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել        |

|կարդացածի կարևոր  (պահանջվող) գաղափարները:                           |

|Մաթեմատիկա: Կարողանա պատկերել որոշ մարմինների երկրաչափական տեսքը:    |

|Ֆիզիկա: Իմանալ լիցքերի վանողության և  ձգողության մասին:              |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ                  |

|_____________________________________________________________________|

|Մ5                                                                   |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Թեմա 4                                                               |

|_____________________________________________________________________|

|Թթվածին պարունակող օրգանական միացություններ                          |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Զարգացնել գիտելիքներ թթվածին պարունակող օրգանական միացությունների    |

|հոմոլոգիական շարքերի, կառուցվածքի, ֆիզիկական և  քիմիական             |

|հատկությունների` ներառյալ որակական ռեակցիաների, վերաբերյալ:          |

|Զարգացնի գործնական հմտություններ թթվածին պարունակող օրգանական        |

|միացությունների ստացման, փոխարկումների, որակական և  քանակական անալիզի|

|ռեակցիաների ուսումնասիրման միջոցով:                                  |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունքներ                                                     |

|_____________________________________________________________________|

|1. Ք11.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի տարբեր դասերի ածխաջրածինների, սպիրտների,  |

|ալդեհիդների և  կարբոնաթթուների ընդհանուր բանաձևերը  և  հոմոլոգիական  |

|շարքը:                                                               |

|2. Ք11.ԿԿՀ.ԿԿ.6 Դասակարգի առաջնային, երկրորդային և  երրորդային       |

|հալոգենալկանները, սպիրտները և  ամինները:                             |

|3. Ք11.ԿԿՀ.ՄՈՒ.1 Բացատրի, թե ինչպես է ջրածնային կապն ազդում սպիրտների|

|և  կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունների վրա (եռման ջերմաստիճան  |

|և  լուծելիությունը ջրում):                                           |

|4. Ք11.ՔՌ.ՔՌԴ.6 Նկարագրի սպիրտների ստացումը ալկենների հիդրատացումով  |

|H+կատալիզատորի առկայությամբ:                                         |

|5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.25 Ներկայացնի ածխաջրածինների և  սպիրտների լրիվ այրման  |

|ռեակցիաների հավասարումները:                                          |

|6. Ք11.ՆՄԲ.ՆՏ.7 Բացատրի էթանոլի չարաշահման վնասակար ազդեցությունը    |

|մարդու օրգանիզմի վրա:                                                |

|7. Ք11.ՔՌ.ՔՌԴ.10 Նկարագրի էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիան սենյակային  |

|ջերմաստիճանում անիլինի և  ֆենոլի բրոմացման օրինակներով և  բացատրի, որ|

|-NH2 և  - OH խմբերը ուղղորդում են արոմատիկ օղակի 2, 4 և  6 դիրքերը:  |

|8. Ք11.ՔՌ.ՔՌԴ.11 Ներկայացնի սպիրտների, ֆենոլի և  կարբոնաթթուների     |

|ռեակցիաների հավասարումները ալկալիական մետաղների հետ:                 |

|9. Ք11.ՔՌ.ՔՌԴ.12 Գործնականում իրականացնի էթանոլի փոխազդեցությունը    |

|մետաղական նատրիումի հետ և  միջավայրի ստուգում ֆենոլֆտալեին           |

|հայտանյութի միջոցով, վերլուծի փորձի արդյունքները:                    |

|10. Ք11.ՔՌ.ՔՌԴ.30 Ներկայացնի սպիրտների միջմոլեկուլային և             |

|ներմոլեկուլային դեհիդրատացումը թթվով:                                |

|11. Ք11.ԿԿՀ.ԿԿ.8 Համեմատի միատոմ և  բազմատոմ սպիրտների, ֆենոլի,      |

|կարբոնաթթուների և  հալոգեն տեղակալված կարբոնաթթուների հարաբերական    |

|թթվայնությունը:                                                      |

|12. Ք11.ՆՄԲ.ՆՏ.8 Գործնականում իրականացնի գլիցերինի որակական որոշումը |

|Cu(OH)2-ի օգնությամբ:                                                |

|13. Ք11.ՔՌ.ՔՌԴ.13 Ներկայացնի ֆենոլի, կարբոնաթթուների և  ամինոթթուների|

|ռեակցիաները ալկալիների հետ:                                          |

|14. Ք11.ՆՄԲ.ՆՏ.9 Գործնականում իրականացնի ֆենոլի փոխազդեցությունը     |

|ալկալու լուծույթի բրոմաջրի և  երկաթի(III) քլորիդի լուծույթի հետ:     |

|15. Ք11.ՔՌ.ՔՌԴ.14 Գործնականում իրականացնի օրգանական թթուների         |

|թթվա-ալկալիական տիտրում հայտանյութի ներկայությամբ և  բացատրի փորձի   |

|արդյունքները:                                                        |

|16. Ք11.ՔՌ.ՔՌԴ.15 Նկարագրի, որ կարբոնատների հետ չեզոքացման ռեակցիան  |

|կարող է օգտագործվել կարբոնաթթուները սպիրտներից տարբերելու համար:     |

|17. Ք11.ՔՌ.ՔՌԴ.20 Սահմանի կոնդենսման ռեակցիաները:                    |

|18. Ք11.ԿՀ.Հ.2 Բացատրի էսթերացման ռեակցիան, որպես քիմիական           |

|հավասարակշռության օրինակ և  նշի կատալիզատորը:                        |

|19. Ք11.ԿՀ.Հ.3 Գործնականում իրականացնի էթանոլի և  իզոպենտանոլի       |

|էսթերացում քացախաթթվով:                                              |

|20. Ք11.ԿՀ.Հ.4 Նկարագրի էսթերների, ճարպերի, դիպեպտիդների և           |

|տրիպեպտիդների հիդրոլիզը թթուների և  հիմքերի առկայությամբ` բերելով    |

|ռեակցիաների հավասարումները:                                          |

|21. Ք11.ԿՀ.Հ.5 Գործնականում իրականացնի ձեթի օճառացում:               |

|22. Ք11.ՆՄԲ.ՆՏ.10 Տարբերի պինդ և  հեղուկ ճարպերի կառուցվածքային      |

|տարբերությունը ու բացատրի դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա:|

|23. Ք11.ՔՌ.ՔՌԴ.22 Նկարագրի առաջնային և  երկրորդային սպիրտների        |

|օքսիդացումը կալիումի երկքրոմատի կամ պերմանգանատի թթվեցրած լուծույթով,|

|որպես ալդեհիդների և  կետոնների ստացման եղանակ:                       |

|24. Ք11.ՔՌ.ՔՌԴ.7 Ներկայացնի ցիկլոալկանների առաջին ներկայացուցիչների, |

|ալդեհիդների և  կետոնների հիդրման ռեակցիաների հավասարումները          |

|25. Ք11.ՆՄԲ.ՆՏ.12 Գործնականում իրականացնի ֆորմալդեհիդի քանակական     |

|որոշում տիտրման եղանակով:                                            |

|26. Ք11.ՔՌ.ՔՌԴ.27 Գործնականում իրականացնի ալդեհիդների հայտնաբերման   |

|արծաթահայելու ռեակցիան (Գլյուկոզը որպես վերականգնող շաքար):          |

|27. Ք11.ՆՄԲ.ՄԲ.5 Ներկայացնի միաշաքարների` ռիբոզ, դեզօքսիռիբոզ,       |

|գլյուկոզ, ֆրուկտոզ բաց և  ցիկլիկ կառուցվածքային բանաձևերը:           |

|28. Ք11.ՔՌ.ՔՌԴ.24 Նկարագրի գլյուկոզի խմորման ռեակցիաները և           |

|կիրառությունը:                                                       |

|29. Ք11.ՔՌ.ՔՌԴ.26 Բացատրի, որ ածխաջրերի և  ճարպերի օքսիդացումը       |

|օրգանիզմում ապահովում է մարդուն անհրաժեշտ էներգիայի մեծ մասը         |

|(մոտ 85%-ը):                                                         |

|30. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական միացությունների դասերի և          |

|ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների  |

|և  հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև  նախագծային աշխատանքների|

|իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների|

|հավաքագրում, մշակում և  եզրահանգումների կատարում) համար:             |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Բովանդակություն                                                      |

|_____________________________________________________________________|

|1. Սպիրտներ:                                                         |

|2. Ֆենոլ:                                                            |

|3. Ալդեհիդներ և  կետոններ:                                           |

|4. Ալդեհիդների որակական ռեակցիաներ:                                  |

|5. Կարբոնաթթուներ:                                                   |

|6. Էսթերներ, ճարպեր:                                                 |

|7. Ածխաջրեր:                                                         |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանքներ       |Խաչվող հասկացություններ                 |

|____________________________|________________________________________|

|1. Գործնական աշխատանք       |1) Օրինաչափություններ: Էսթերների և      |

|1: Վարժությունների և        |ճարպերի թթվային և  հիմնային հիդրոլիզի   |

|խնդիրների լուծում: Սպիրտներ:|օրինաչափությունը դարձելիության          |

|Ֆենոլ:                      |տեսանկյունից:                           |

|2. Գործնական աշխատանք       |2) Կայունություն և  փոփոխություն:       |

|3: Վարժությունների և        |1. Դինամիկ հավասարակշռությունը          |

|խնդիրների լուծում:          |բնութագրվում է, որպես դարձելի համակարգի |

|Ալդեհիդներ և  կետոններ:     |կայուն վիճակ, որը պահպանվում է երկու    |

|Կարբոնաթթուներ:             |հակադարձ ռեակցիաների շարունակական       |

|3. Գործնական աշխատանք       |ընթացքի պայմաններում:                   |

|5: Վարժությունների և        |2. Միաշաքարների կառուցվածքը ջրային      |

|խնդիրների լուծում: Էսթերներ,|լուծույթում փոփոխական է, իսկ պինդ       |

|ճարպեր:                     |վիճակում` կայուն է:                     |

|4. Գործնական աշխատանք       |                                        |

|6: Վարժությունների և        |                                        |

|խնդիրների լուծում: Ածխաջրեր:|                                        |

|5. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|1: Էթանոլի փոխազդեցությունը |                                        |

|մետաղական նատրիումի հետ և   |                                        |

|միջավայրի ստուգում          |                                        |

|ֆենոլֆտալեին հայտանյութի    |                                        |

|միջոցով:                    |                                        |

|6. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|2: Գլիցերինի որակական       |                                        |

|հայտնաբերումը Cu(OH)2-ի     |                                        |

|միջոցով:                    |                                        |

|7. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|3: Ֆենոլի փոխազդեցությունը  |                                        |

|ալկալու լուծույթի, բրոմաջրի |                                        |

|և  երկաթի(III) քլորիդի      |                                        |

|լուծույթի հետ:              |                                        |

|8. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|4: Էթանոլի օքսիդացումը      |                                        |

|թթվեցրած կալիումի երկքրոմատի|                                        |

|օգնությամբ:                 |                                        |

|9. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|5: Ֆորմալդեհիդի քանակական   |                                        |

|որոշում տիտրման եղանակով:   |                                        |

|10. Լաբորատոր աշխատանք      |                                        |

|6: Օրգանական թթուների       |                                        |

|թթվա-ալկալիական տիտրում     |                                        |

|հայտանյութի ներկայությամբ:  |                                        |

|11. Լաբորատոր աշխատանք      |                                        |

|7: Ալդեհիդների հայտնաբերման |                                        |

|արծաթահայելու ռեակցիան      |                                        |

|(Գլյուկոզը որպես վերականգնող|                                        |

|շաքար):                     |                                        |

|12. Լաբորատոր աշխատանք      |                                        |

|8: Էթանոլի և  իզոպենտանոլի  |                                        |

|էսթերացում քացախաթթվով:     |                                        |

|13. Լաբորատոր աշխատանք      |                                        |

|9: Ձեթի օճառացում:          |                                        |

|Նախագծային հետազոտական      |                                        |

|փորձարարական աշխատանք:      |                                        |

|Թթվածին պարունակող օրգանական|                                        |

|միացություններ:             |                                        |

|14. Թեմատիկ գրավոր աշխատանք:|                                        |

|Թթվածին պարունակող օրգանական|                                        |

|միացություններ:             |                                        |

|____________________________|________________________________________|

|Միջառարկայական կապեր        |                                        |

|_____________________________________________________________________|

|Հայոց լեզու: Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել        |

|կարդացածի կարևոր  (պահանջվող) գաղափարները:                           |

|Կենսաբանություն: Իմանալ բույսերում ֆոտոսինթեզի միջոցով շաքարների     |

|սինթեզի մասին                                                        |

|Իմանալ, որ օսլան կարող է յուրացվել մարդու օրգանիզմի կողմից, իսկ      |

|բջջանյութը` ոչ, համապատասխան ֆերմենտի բացակայության պատճառով:        |

|Մաթեմատիկա: Կարողանա կազմել և  լուծել գծային հավասարումներ, պատկերել |

|որոշ մարմինների երկրաչափական տեսքը:                                  |

|Համակարգչային գիտություն և  թվային գրագիտություն: Կարողանա աշխատել   |

|տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական|

|նյութեր և  իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում:           |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ                  |

|_____________________________________________________________________|

|Մ5, Մ6, Մ7, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ22, Մ25, Մ26, Մ29,    |

|Մ30, Մ33, Մ44                                                        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Թեմա 5                                                               |

|_____________________________________________________________________|

|Ազոտ պարունակող օրգանական միացություններ                             |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  և  զարգացնել գիտելիքներ ամինների, Alfa-ամինաթթուների և     |

|սպիտակուցների կառուցվածքի, հատկությունների, դրանց նշանակության և     |

|որակական ռեակցիաների վերաբերյալ: Զարգացնել գործնական հմտություններ   |

|ազոտ պարունակող օրգանական միացությունների որակական ռեակցիաների       |

|ուսումնասիրման միջոցով:                                              |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունքներ                                                     |

|_____________________________________________________________________|

|1. Ք11.ԿԿՀ.ԿԿ.6 Դասակարգի առաջնային, երկրորդային և  երրորդային       |

|հալոգենալկանները, սպիրտները և  ամինները:                             |

|2. Ք11.ՔՌ.ՔՌԴ.5 Ներկայացնի ամինների (ներառյալ անիլինը) և  ուժեղ      |

|թթուների միացման ռեակցիաների հավասարումները:                         |

|3. Ք11.ԿԿՀ.ԿԿ.7 Համեմատի և  բացատրի ամոնիակի, մեթիլամինի,            |

|երկմեթիլամինի և  ֆենիլամինի (անիլինի) ջրային լուծույթների            |

|հիմնայնությունը:                                                     |

|4. Ք11.ՔՌ.ՔՌԴ.13 Ներկայացնի ֆենոլի, կարբոնաթթուների և  ամինոթթուների |

|ռեակցիաները ալկալիների հետ:                                          |

|5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.21 Ներկայացնի դիպեպտիդների և  տրիպեպտիդների ստացման    |

|ռեակցիաների հավասարումները Alfa-ամինոթթուներից և  նույնականացնի      |

|պեպտիդային կապը:                                                     |

|6. Ք11.ԿԿՀ.ՄՈՒ.2 Ներկայացնի ջրածնային կապի դերը սպիտակուցների        |

|երկրորդային կառուցվածքի պահպանման տեսանկյունից (Alfa-պարույր)        |

|7. Ք11.ԿՀ.Հ.4 Նկարագրի էսթերների, ճարպերի, դիպեպտիդների և            |

|տրիպեպտիդների հիդրոլիզը թթուների և  հիմքերի առկայությամբ` բերելով    |

|ռեակցիաների հավասարումները:                                          |

|8. Ք11.ԷՊԹ.ՋԷՀ.1 Ներկայացնի և  թվարկի էներգիայի աղբյուր հանդիսացող   |

|սննդանյութերը (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր) և  համեմատի դրանց     |

|էներգետիկ արժեքները:                                                 |

|9. Ք11.ԷՊԹ.ՋԷՀ.2 Տրված տվյալները օգտագործելով, հաշվարկի սննդի        |

|կալորիականությունը:                                                  |

|10. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական միացությունների դասերի և          |

|ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների  |

|և  հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև  նախագծային աշխատանքների|

|իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների|

|հավաքագրում, մշակում և  եզրահանգումների կատարում) համար:             |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Բովանդակություն                                                      |

|_____________________________________________________________________|

|1. Ամիններ:                                                          |

|2. Ամինոթթուներ:                                                     |

|3. Սպիտակուցներ:                                                     |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանքներ       |Ընդհանրական խաչվող հասկացություններ     |

|____________________________|________________________________________|

|1. Գործնական աշխատանք       |1. Օրինաչափություններ: Ջրածնային կապի   |

|1: Վարժությունների և        |ազդեցությունը նյութերի ֆիզիկական        |

|խնդիրների լուծում: Ամիններ: |հատկությունների վրա:                    |

|2. Գործնական աշխատանք       |2. Կառուցվածք և  գործառույթ:            |

|2: Վարժությունների և        |2-ամինոթթուների երկդիմի հատկությունները |

|խնդիրների լուծում:          |պայմանավորված են ամինո և  կարբօքսիլ     |

|Ամինոթթուներ:               |ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ:        |

|3. Գործնական աշխատանք       |                                        |

|3: Վարժությունների և        |                                        |

|խնդիրների լուծում:          |                                        |

|Սպիտակուցներ:               |                                        |

|4. Լաբորատոր աշխատանք       |                                        |

|1: 2-ամինոթթուներ,          |                                        |

|սպիտակուցների և  ածխաջրերի  |                                        |

|որակական ռեակցիաները        |                                        |

|5. Թեմատիկ գրավոր աշխատանք: |                                        |

|Ազոտ պարունակող օրգանական   |                                        |

|միացություններ              |                                        |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապեր                                                 |

|_____________________________________________________________________|

|Հայոց լեզու: Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել        |

|կարդացածի կարևոր  (պահանջվող) գաղափարները:                           |

|Կենսաբանություն: Իմանալ, որ սպիտակուցների կառուցվածքային միավորները  |

|2-ամինոթթուներն են: Հասկանա, որ սպիտակուցների բնափոխման հետևանքով    |

|դրանց առաջնային կառուցվածքը պահպանվում է, սակայն փոփոխվում է         |

|երկրորդային, երրորդային և  չորրորդային կառուցվածքները, ինչը          |

|հանգեցնում է կենսաբանական ակտիվության կորստին:                       |

|Մաթեմատիկա: Կարողանա կազմել և  լուծել գծային հավասարումներ, աշխատել  |

|տոկոսի հետ, պատկերել որոշ մարմինների երկրաչափական տեսքը:             |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ                  |

|_____________________________________________________________________|

|Մ5                                                                   |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Թեմա 6                                                               |

|_____________________________________________________________________|

|Պոլիմերում                                                           |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  և  զարգացնել գիտելիքներ մոնոմեր, պոլիմեր, տարրական օղակ,   |

|պոլիմերացման աստիճան հասկացությունների և  պոլիմերման ու              |

|պոլիկոնդենսման ռեակցիաների վերաբերյալ:                               |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Վերջնարդյունքներ                                                     |

|_____________________________________________________________________|

|1. Ք11.ՔՌ.ՔՌԴ.17 Սահմանի միացման պոլիմերացման և  պոլիկոնդենսման      |

|ռեակցիաները:                                                         |

|2. Ք11.ՔՌ.ՔՌԴ.18 Նույնականացնի մոնոմերը տրված պոլիմերային շղթայի     |

|հատվածում:                                                           |

|3. Ք11.ՔՌ.ՔՌԴ.19 Նկարագրի պոլիմերների կիրառությունը ամենօրյա կյանքում|

|և  հասկանա, որ պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը, պոլիվինիլքլորիդը          |

|կենսաբանորեն չքայքայվող պոլիմերներ են (չեն յուրացվում                |

|միկրոօրգանիզմների կողմից) և  դրանց թափոնների կուտակումը բերում է     |

|շրջակա միջավայրի աղտոտմանը:                                          |

|4. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական միացությունների դասերի և  ռեակցիա- |

|ների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և       |

|հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև  նախագծային աշխատանքների   |

|իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների|

|հավաքագրում, մշակում և  եզրահանգումների կատարում) համար:             |

|_____________________________________________________________________|

|Բովանդակություն                                                      |

|_____________________________________________________________________|

|1. Միացման պոլիմերում:                                               |

|2. Պոլիկոնդենսում:                                                   |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանքներ       |Ընդհանրական խաչվող հասկացություններ     |

|____________________________|________________________________________|

|1. Գործնական աշխատանք       |1. Օրինաչափություններ: Միացման          |

|1: Վարժությունների և        |պոլիմերման ռեակցիաները իրականանում են   |

|խնդիրների լուծում: Միացման  |բազմակի C-C կապերի խզման հաշվին:        |

|պոլիմերում և                |2. Համակարգեր և  մոդելներ: Պոլիմերների  |

|պոլիկոնդենսում:             |տարրական օղակների և  համապատասխան       |

|2. Լաբորատոր աշխատանք       |մոնոմերների մոդելների կառուցում:        |

|1: Պոլիմերների քիմիական և   |3. Կայունություն և  փոփոխություն:       |

|կենսաբանական կայունության   |Պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը,             |

|որոշում                     |պոլիվինիլքլորիդը կայուն կենսաբանորեն    |

|3. Խմբակային հետազոտական    |չքայքայվող պոլիմերներ են (չեն յուրացվում|

|աշխատանք և  ներկայացում:    |միկրոօրգանիզմների կողմից) և  դրանց      |

|Պոլիմերների կիրառությունը   |թափոնների կուտակումը բերում է շրջակա    |

|ամենօրյա կյանքում և  դրանց  |միջավայրի աղտոտմանը:                    |

|ազդեցությունը շրջակա        |Ջերմային և  կատալիտիկ կրեկինգի          |

|միջավայրի վրա               |արդյունքում ստացված բենզինների          |

|4. Թեմատիկ գրավոր աշխատանք: |կայունությունը պահեստավորման ընթացքում  |

|Պոլիմերման ռեակցիաներ:      |կախված է դրանցում չհագեցած              |

|                            |ածխաջրածինների պարունակությունից:       |

|                            |Մոնոմերները ռեակցիոնունակ միացություններ|

|                            |են և  դրանց պահպանման համար օգտագործում |

|                            |են հատուկ նյութեր` ինհիբիտորներ:        |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապեր                                                 |

|_____________________________________________________________________|

|Հայոց լեզու: Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել        |

|կարդացածի կարևոր  (պահանջվող) գաղափարները:                           |

|Կենսաբանություն: Պատկերացում ունենալ կենսաբանորեն քայքայվող և        |

|չքայքայվող պոլիմերների վերաբերյալ:                                   |

|Համակարգչային գիտություն և  թվային գրագիտություն: Կարողանա աշխատել   |

|տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական|

|նյութեր և  իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում:           |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ                  |

|_____________________________________________________________________|

|Մ5, Մ9                                                               |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Թեմա 7                                                               |

|_____________________________________________________________________|

|Օրգանական միացությունների հիմնական դասեր                             |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Զարգացնել գիտելիքներ օրգանական միացությունների հիմնական դասերի միջև  |

|ծագումնաբանական կապի վերաբերյալ` հենվելով ֆունկցիոնալ խումբ գաղափարի |

|վրա: Զարգացնել և  ամրապնդել գործնական հմտություններ օրգանական        |

|միացությունների որակական ռեակցիաների ուսումնասիրման միջոցով:         |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունքներ                                                     |

|_____________________________________________________________________|

|1. Ք11.ՔՌ.ՔՌԴ.16 Նկարագրի օրգանական միացությունների դասերի միջև      |

|ծագումնաբանական կապը ըստ ուրվագրի (ալկեններ հալոգենալկաններ սպիրտներ |

|ալդեհիդներ->կարբոնաթթուներ էսթերներ) ներկայացնելով ռեակցիաների       |

|հավասարումները:                                                      |

|2. Ք11.ՆՄԲ.ՆՏ.5 Նկարագրի և  համեմատի չհագեցած ածխաջրածինների,        |

|բազմատոմ սպիրտների, ալդեհիդների, կետոնի, ֆենոլի, անիլինի, օսլայի և   |

|սպիտակուցների որակական ռեակցիաները:                                  |

|3. Ք11.ՆՄԲ.ՆՏ.6 Կանխատեսի նյութում առկա ֆունկցիոնալ խմբի             |

|առկայությունը դրա տված որակական ռեակցիայի միջոցով:                   |

|4. Ք11.ՆՄԲ.ՆՏ.11 Գործնականում իրականացնի 2-ամինոթթուներ,             |

|սպիտակուցների և  ածխաջրերի որակական ռեակցիաները:                     |

|5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական միացությունների դասերի և  ռեակցիա- |

|ների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և       |

|հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև  նախագծային աշխատանքների   |

|իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների|

|հավաքագրում, մշակում և  եզրահանգումների կատարում) համար:             |

|_____________________________________________________________________|

|Բովանդակություն                                                      |

|_____________________________________________________________________|

|1. Օրգանական միացությունների դասերի ծագումնաբանական կապը:            |

|2. Օրգանական միացությունների որակական ռեակցիաներ:                    |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանքներ       |Խաչվող հասկացություններ                 |

|____________________________|________________________________________|

|1. Լաբորատոր աշխատանք       |1) Կառուցվածք և  գործառույթ: Տարբեր     |

|1: Օրգանական միացությունների|դասերի օրգանական միացությունների        |

|ֆունկցիոնալ խմբերի որոշում: |որակական ռեակցիաները պայմանավորված են   |

|Խմբակային հետազոտական       |դրանց ֆունկցիոնալ խմբերով:              |

|աշխատանք և  ներկայացում:    |2) Կայունություն և  փոփոխություն:       |

|2. Օրգանական միացությունների|Ամինաթթուների կառուցվածքի կայունությունը|

|հիմնական դասերի կիրառում    |և  փոփոխությունը կախված միջավայրի pH-ից |

|մարդու առօրյա կյանքում:     |ցվիտեր իոնի օրինակով:                   |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապեր                                                 |

|_____________________________________________________________________|

|Հայոց լեզու: Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել        |

|կարդացածի կարևոր  (պահանջվող) գաղափարները:                           |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ                  |

|_____________________________________________________________________|

|Մ5, Մ9, Մ11, Մ12, Մ13, Մ15, Մ25, Մ29                                 |

._____________________________________________________________________.

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

i

1. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ կառավարության N 136-Ն որոշում, 04.02.2021թ.:

i

2. Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգ, ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշում:

3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:

4. Հանրակրթական հիմնական դպրոցի «Քիմիա» (7-9-րդ դասարաններ) առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. հունվարի 20-ի N 40-Ա/Ք հրաման):

5. Հանրակրթական ավագ դպրոցի «Քիմիա» առարկայի ընդհանուր և խորացված ուսուցման դասընթացների չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

6. Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան «Քիմիա 10», դասագիրք ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Երևան, «Զանգակ», 2017թ., 224 էջ:

7. Լ. Սահակյան, Ա. Խաչատրյան, «Քիմիա 11», դասագիրք ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Երևան, «Զանգակ», 2017թ., 224 էջ:

8. Լ. Սահակյան, Կ. Ավետիսյան և ուր. «Քիմիա, մաս 1», ձեռնարկ բնագիտական հոսքի սովորողների համար, Երևան, «Զանգակ 97», 1999թ., 220 էջ:

9. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org

10. Cambridge O Level Chemistry 5070. Syllabus for 2022. www.cambridgeinternational.org/olevel

11. Cambridge IGCSE Chemistry 0620 syllabus for 2022 www.cambridgeinternational.org/igcse

12. Cambridge International AS & A Level Chemistry 9701 syllabus for 2022, 2023 and 2024.www.cambridgeinternational.org/alevel

13. (IB) Diploma Programme (DP) curriculum. https://www.ibo.org/programmes/diploma-programme/curriculum/

14. (IB) Diploma Programme (DP) Chemistry guide. https://ibo.org/programmes/diploma-programme/curriculum/sciences/chemistry/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.07.2023
N 74-Ն
Հրաման