Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ «ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ Ս ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2023 թվականի N 1350-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ «ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակի սահմաններում գտնվող, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` 01-011-0388-0036, 01-011-0388-0038 և 01-011-0388- 00032 կադաստրային ծածկագրերով հողամասերի և շինությունների (այսուհետ` գույք) նկատմամբ, համաձայն հավելվածի, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ:

2. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով.

1) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում գտնվող օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ իրականացնելու հնարավորությունը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`

ա. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում գտնվող օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև կրթական ու ճանաչողական նպատակներով,

բ. թույլ կտա ապահովել մշակութային արժեքի պահպանումը և հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու հանրայնացումը,

գ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու մշակութային արժեքի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,

դ. հրապարակի տարածքից օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը և ընդգրկումը հնարավորություն կտա հանրությանը լիարժեք մասնակցելու մշակութային և զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը:

3. Սահմանել, որ`

1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետը.

2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու տարածքային կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետը.

3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի հոկտեմբերի 15-ն է.

4) հանրության գերակա շահ ճանաչված գույքերի և դրանցում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով և նույն որոշման N 3 հավելվածով սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատման կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այն փոխհատուցելու համար.

4) գույքի ձեռքբերումից հետո միջոցներ ձեռնարկել մշակութային արժեքի գույքային գրանցման և դրա սպասարկման նպատակով առանձնացվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. օգոստոսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 11-ի

N 1350-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ «ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Գտնվելու   |Օտարման  |Կադաստրային|Նպատակային|Տարածքների   |Սեփականու-|

|ը/կ|վայրը      |ենթակա   |ծածկագիրը  |նշանակու- |կոորդինատները|թյան      |

|   |(մարզը,    |տարածք-  |           |թյունը/   |ՎիՋիԷս-84    |իրավունքի |

|   |համայնքը,  |ների չափը|           |հողատեսք  |(WGS-84)     |սուբյեկտը |

|   |բնակավայրը)|(մ2)     |           |          |(ARMREF 02)  |(սեփականա-|

|   |           |         |           |          |ազգային      |տեր)      |

|   |           |         |           |          |գեոդեզիական  |          |

|   |           |         |           |          |կոորդինատային|          |

|   |           |         |           |          |համակարգով   |          |

|   |           |         |           |          |_____________|          |

|   |           |         |           |          |  Y   | X    |          |

|___|___________|_________|___________|__________|_____________|__________|

|1. |Երևան,     |Հող.     |01-011-0388|Բնակավայ- |Կոորդինատները|Խաչատրյան |

|   |Շենգավիթ   |0.0051 / |-0036      |րերի,     |ներկայացված  |Կարեն     |

|   |Բագրատուն- |վարձ./   |           |հասարակա- |են իրադրու-  |Վարազդատի |

|   |յաց փողոց  |Շենք.    |           |կան կառու-|թյան հատակա- |(անձ.     |

|   |59/3       |35.6 /   |           |ցապատման  |գծերի հետ    |BA1141558)|

|   |           |սեփ./    |           |          |համատեղ      |          |

|___|___________|_________|___________|__________|_____________|__________|

|2. |Երևան,     |Հող.     |01-011-0388|Բնակավայ- |Կոորդինատները|Իսպիրյան  |

|   |Շենգավիթ   |0.0024 / |-0038      |րերի,     |ներկայացված  |Արմեն     |

|   |Բագրատուն- |վարձ./   |           |հասարակա- |են իրադրու-  |Վոլոդյայի |

|   |յաց փողոց  |Շենք.    |           |կան կառու-|թյան հատակա- |(անձ.     |

|   |59/4       |23.5 /   |           |ցապատման  |գծերի հետ    |AE0366260)|

|   |           |սեփ./    |           |          |համատեղ      |          |

|___|___________|_________|___________|__________|_____________|__________|

|3. |Երևան,     |Հող.     |01-011-0388|Բնակավայ- |Կոորդինատները|Բաբայան   |

|   |Շենգավիթ   |0.0023 / |-0032      |րերի,     |ներկայացված  |Արսեն     |

|   |Թամանցիների|վարձ./   |           |հասարակա- |են իրադրու-  |Սուրենի   |

|   |փողոց 53/2 |Շենք.    |           |կան կառու-|թյան հատակա- |(անձ.     |

|   |           |22.6 /   |           |ցապատման  |գծերի հետ    |AA0334836)|

|   |           |սեփ./    |           |          |համատեղ      |          |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2023
N 1350-Ն
Որոշում