Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԱԹԵՆԻԿ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-76-Ո-230

2023թ.

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԱԹԵՆԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ, ԺԵՆՅԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սաթենիկ Անդրեասյանի, Ժենյա Մելիքսեթյանի և Հայկ Իսրայելյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, համապատասխան դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2023 թվականի սեպտեմբերի 11-ից 2024 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2023 թվականի հոկտեմբերի 2-ից 2024 թվականի փետրվարի 2-ը ներառյալ:

3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2023 թվականի օգոստոսի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. օգոստոսի 14

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 15 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.08.2023
N ԲԴԽ-76-Ո-230
Որոշում