ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 հուլիսի 2023 թվականի N 68-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2023 թվականի հուլիսի 3-ի
N 68-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ
6-րդ դասարան
._____________________________________________________________________.
|Թեմա 1 |
|_____________________________________________________________________|
|Անցյալի ուսումնասիրման անհրաժեշտությունը և միջոցները |
|_____________________________________________________________________|
|Նպատակ |

|Ձևավորել պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և |
|ուսումնասիրման եղանակները մեկնաբանելու հմտություն, պատմության |
|ուսումնասիրման անհրաժեշտության գիտակցում: |
|_____________________________________________________________________|
|Հետազոտության հարցը |

|1. Ի՞նչ գործիքներով ենք ուսումնասիրում պատմությունը: |
|2. Որո՞նք են պատմության ուսումնասիրման հիմնական հասկացությունները: |
|3. Արդյո՞ք պատմության ուսումնասիրման բոլո՞ր աղբյուրներն են հավաստի: |
|_____________________________________________________________________|
|Վերջնարդյունք |

|1. Ներկայացնի պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և |
|ուսումնասիրման եղանակները: |
|2. Բացատրի պատմական տարբեր եզրույթները` ներկայացնելով դրանց ճիշտ |
|կիրառումը: |
|3. Մեկնաբանի քաղաքակրթությունների ձևավորման, պետությունների առաջաց- |
|ման պայմանները: |
|4. Համեմատի պետությունների և հասարակությունների զարգացման ուղիները: |
|5. Արժևորի պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը: |
|_____________________________________________________________________|
|Թեմայի բովանդակություն |

|1. Պատմության ուսումնասիրման առարկան, մեթոդները, աղբյուրները, |
|պարբերացումը: |
|_____________________________________________________________________|
|2. Քաղաքակրթությունների ձևավորումը, պետությունների առաջացումը: |
|3. Արդյո՞ք բոլոր պետություններն ու հասարակությունները միանման են |
|զարգանում: |
|4. Ինչպե՞ս ենք ուսումնասիրում պատմությունը: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|_________________________________________|___________________________|
|1. Աշխատանք սկզբնաղբյուրներով |Օրինաչափություն |
|2. Դեպքի ուսումնասիրում |Ի՞նչ եք նկատում: |
|3. 3D մոդելով միջավայրի ստեղծում |Ի՞նչն է օրինաչափ: |
|4. Տարբեր իրավիճակների վերլուծություն |Պատճառները, հետևանքները, |
| |ընդհանրությունները, |
| |առանձնահատկությունները |
| |դիտարկել որպես պատմական և |
| |հասարակական երևույթների և |
| |իրադարձությունների |
| |օրինաչափություններ: |
| |Կողմնորոշում ժամանակի և |
| |տարածության մեջ |
| |Դիտարկել պատմության |
| |շրջադարձային իրադարձու- |
| |թյունները, երևույթները, |
| |ընկերային ու առտնին կյանքն |
| |ու սովորույթները, անհատ- |
| |ների, հասարակությունների և |
| |քաղաքակրթությունների |
| |փոխհարաբերություններն անձի,|
| |ազգի և մարդկության |
| |տեսանկյունից: |
|_____________________________________________________________________|
|Միջառարկայական կապերը թեմայում |

|Աշխարհագրություն-քաղաքակրթությունների զարգացման աշխարհագրական |
|միջավայրի ազդեցությունը |
|Մայրենի, օտար լեզուներ-պատմական տեքստերի ընթերցում |
|Մաթեմատիկա-հաշվարկներ |
|Արվեստ-պատմության արտացոլանքը |
|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի |
|վերջնարդյունքների հետ |
|_____________________________________________________________________|
|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, |
|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Թեմա 2. |
|_____________________________________________________________________|
|Նախապատմությունից մինչև պատմություն |
|_____________________________________________________________________|
|Նպատակ |
|_____________________________________________________________________|
|Ձևավորել նախնադարյան հասարակության զարգացման ուղին վերլուծելու և |
|մարդկության պատմության ընթացքում ունեցած ձեռքբերումներն արժևորելու |
|հմտություն: |
|_____________________________________________________________________|
|Հետազոտության հարցը |
|_____________________________________________________________________|
|1. Ի՞նչ է նախնադարյան հասարակությունը, ի՞նչ շրջափուլերի է բաժանվում: |
|2. Ի՞նչ զարգացում են ապրել մարդն ու մարդկային հասարակությունները |
|նախապատմությունից մինչև վաղ երկրագործական հասարակությունների |
|առաջացումը: |
|3. Ինչպե՞ս է նեոլիթյան հեղափոխությունն ազդել մարդու զարգացման վրա: |
|4. Արդյո՞ք այսօր կան նախնադարյան հասարակության վերապրուկների |
|երևույթներ, օջախներ աշխարհում: |
|_____________________________________________________________________|
|Հիմնական հասկացություն |Ենթահասկացություն |
|______________________________________|______________________________|
|Անհատ |Ժամանակ, տեղ, տարածություն |
| |Պատճառ-հետևանք |
|_____________________________________________________________________|
|Վերջնարդյունք |
|_____________________________________________________________________|
|1. Նկարագրի նախնադարյան հասարակությունները, դրանց առաջացման, |
|ձևավորման և զարգացման գործընթացները, համեմատի և համադրի այդ |
|հասարակություններն արդի հասարակությունների հետ: |
|2. Վեր հանի պատմական զարգացման գործընթացներն ու ձեռքբերումները: |
|3. Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները, հասարակա- |
|կան կյանքը: |
|4. Վերլուծի պատմական սկզբնաղբյուրները: |
|5. Արժևորի նախնադարյան հասարակության զարգացման ընթացքում ունեցած |
|ձեռքբերումները: |
|_____________________________________________________________________|
|Թեմայի բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Մարդու ծագումը. հմուտ մարդ, ուղիղ քայլող մարդ, բանական մարդ: |
|2. Մարդը քարե դարում, նեոլիթյան հեղափոխությունը: |
|3. Հասարակության անհամաչափ զարգացման օրինաչափությունները: Պղնձի դար: |
|Բրոնզի դար |
|4. Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները: Հասարակական |
|հարաբերություններ, տնտեսություն, մշակույթ, կրոն: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|_________________________________|___________________________________|
|1. Այցելություն պեղավայրեր, |Համաշխարհայնացում |
|թանգարաններ |Ինչպե՞ս է աշխարհում ամեն ինչ |
|2. Հնավայրերի ուսումնասիրություն |կապակցված: |
|3. Պաստառների պատրաստում |Որո՞նք են համաշխարհայնացման |
|4. Ժամանակի մեքենա` «Ես ապրում եմ|առավելություններն ու մարտահրավեր- |
|նախնադարում» շարադրանք |ները: |
| |Սովորողները ուսումնասիրում են |
| |մարդու ստեղծած համակարգերի և |
| |համայնքների փոխկապակցվածությունը, |
| |համաշխարհային և տեղական գործընթաց-|
| |ների փոխհարաբերությունները, |
| |հնարավորությունները, որոշումների |
| |ազդեցությունը մարդկության և շրջակա|
| |միջավայրի վրա: |
|_____________________________________________________________________|
|Միջառարկայական կապերը թեմայում |
|_____________________________________________________________________|
|Արվեստ-նախնադարյան մարդու կերպարի արտացոլանքը արվեստում, ժայռապատկեր |
|և այլն |
|Մայրենի-գրական ստեղծագործություններ |
|Մաթեմատիկա-զանազան հաշվարկներ, խնդիրների ստեղծում |
|Թվային գրագիտություն |
|_____________________________________________________________________|
|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի |
|վերջնարդյունքների հետ |
|_____________________________________________________________________|
|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, |
|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Թեմա 3 |
|_____________________________________________________________________|
|Ի՞նչ ենք սովորում հնագույն քաղաքակրթություններից և ինչո՞ւ |
|_____________________________________________________________________|
|Նպատակ |
|_____________________________________________________________________|
|Ձևավորել հնագույն քաղաքակրթությունների զարգացման ընթացքն ու |
|ձեռքբերումները վերլուծելու, արդի հասարակությունների վրա դրանց թողած |
|ազդեցությունը գնահատելու հմտություն: |
|_____________________________________________________________________|
|Հետազոտության հարցը |
|_____________________________________________________________________|
|1. Որո՞նք են հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները: |
|2. Ի՞նչ է քաղաքակրթությունը: Ո՞ր գործոնները նպաստեցին տարբեր |
|քաղաքակրթությունների զարգացմանը: |
|3. Արդյո՞ք հնագույն քաղաքակրթությունները ունեցել են որևէ ազդեցու- |
|թյուն ժամանակակից քաղաքակրթությունների ձևավորման վրա: |
|_____________________________________________________________________|
|Հիմնական հասկացություն |Ենթահասկացություն |
|_____________________________________________|_______________________|
|Անհատ և Պետություն |«Կառավարում» |
| |«Համակարգ» |
|_____________________________________________________________________|
|Վերջնարդյունք |
|_____________________________________________________________________|
|1. Վերլուծի աշխարհի և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթու- |
|թյունների ձևավորման ու զարգացման ընթացքը, համեմատի միմյանց հետ: |
|2. Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական,|
|տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում: |
|3. Վերլուծի հին քաղաքակրթությունների` մարտահրավերները հաղթահարելու |
|գործընթացները` դիտարկելով դրանք որպես հասարակության զարգացման կարևոր |
|բաղադրիչ: |
|4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները և դրանց |
|թողած ազդեցությունը ժամանակակից քաղաքակրթությունների ձևավորման |
|վրա: |
|_____________________________________________________________________|
|Թեմայի բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Հնագույն քաղաքակրթությունները: |
|2. Լեզվաընտանիքներ, ժողովուրդներ: |
|3. Գրային համակարգի զարգացումն ու առաջին դպրոցների առաջացումը: |
|4. Հնագույն քաղաքակրթությունների հասարակական կյանքը, մարդկանց |
|զբաղմունքն ու կենցաղը: |
|5. Հայկական լեռնաշխարհի հնագույն հասարակությունների պատմամշակութային |
|միջավայրը, բնակատեղիները, առևտուրը, հասարակական կյանքը: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|____________________________________________|________________________|
|1. Ստեղծել թղթապանակ կամ ամսագիր` «Հնագույն |Ժամանակ և տարածություն |
|քաղաքակրթությունները իմ աչքերով» |Որտե՞ղ և ե՞րբ |
|2. Արտանկարել հիերոգլիֆներ և սեպագրեր |Սովորողները ուսումնա- |
|3. Արտանկարել և քանդակել հին եգիպտական և |սիրում են տարբեր |
|բաբելական արվեստի նմուշներ, դիցարանի |մարդկանց կենցաղը, նրանց |
|կերպարներ |պատմությունները, |
|4. Նկարել դիցարանի կերպարները |ճանապարհորդությունները, |
|5. Կազմել պատկերազարդ գիրք, որտեղ կներառվեն |մարդկության պատմության |
|այդ քաղաքակրթությունների բոլոր ձեռքբերում- |շրջադարձային կետերը, |
|ները |հայտնագործությունները, |
|6. Ծանոթանալ չինական թեյի, մետաքսի և |գյուտերը, ինչպես նաև |
|ճենապակու մշակույթին, նկարչությանը, պոեզիայի|անհատների և |
|նմուշներին, բժշկությանն և մարտարվեստների |քաղաքակրթությունների |
|օրենքներին |միջև հարաբերություն- |
| |ները, դրանց փոխկապակց- |
| |վածությունը տվյալ անձի, |
| |ազգի և մարդկության |
| |տեսանկյունից: |
|_____________________________________________________________________|
|Միջառարկայական կապերը թեմայում |
|_____________________________________________________________________|
|Մայրենի-գրական ստեղծագործություններ |
|Մաթեմատիկա-հաշվարկներ, խնդիրների ստեղծում |
|Արվեստ-հին աշխարհի քաղաքակրթությունների ընդհանրությունները արվեստում |
|Օտար լեզու-տեքստերի ընթերցում |
|_____________________________________________________________________|
|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի |
|վերջնարդյունքների հետ |
|_____________________________________________________________________|
|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, |
|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Թեմա 4. |
|_____________________________________________________________________|
|Հավատալիքներից մինչև աշխարհի կրոնական ու գիտական ընկալում |
|_____________________________________________________________________|
|Նպատակ |
|_____________________________________________________________________|
|Ձևավորել հավատալիքների և կրոնական համակարգերի ազդեցությունը |
|հասարակությունների զարգացման վրա վերլուծելու հմտություն: |
|_____________________________________________________________________|
|Հետազոտության հարցը |
|1. Որո՞նք են աշխարհի կրոնական հավատալիքները: Ի՞նչ է կրոնը և |
|հավատալիքը: |
|2. Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել հավատալիքների համակարգը: |
|3. Ինչպե՞ս է հավատը և կրոնը ազդում մարդու գործունեության վրա: |
|4. Ինչպե՞ս են փոխվել մարդու պատկերացումները աշխարհաստեղծման |
|գործընթացների վերաբերյալ` կրոնից մինչև գիտական տեսություն: |
|_____________________________________________________________________|
|Հիմնական հասկացություն |Ենթահասկացություն |
|___________________________________________|_________________________|
|Արժեք |«Փոփոխություն», |
| |«Մշակույթ», |
|_____________________________________________________________________|
|Վերջնարդյունք |
|_____________________________________________________________________|
|1. Նկարագրի Հին աշխարհի հավատալիքների համակարգը և դրանց դերակա- |
|տարումը հին հասարակությունների կյանքում: |
|2. Համեմատի և համադրի տարբեր երկրների և ժողովուրդների հավատալիքները|
|և կրոնական համակարգերը: |
|3. Ուսումնասիրի տարբեր երկրների հավատալիքների համակարգը: |
|4. Հետազոտի մշակութային հավատալիքները, որոնք առկա են իր համայնքում: |
|_____________________________________________________________________|
|Թեմայի բովանդակություն |
|1. Հավատալիքները նախնադարում. մարդու և բնության սերտ կապը: |
|2. Հին աշխարհի հավատալիքներ (դիցարան` հին արևելյան, անտիկ, հայկական)|
|3. Համաշխարհային կրոնները և հավատալիքները: |
|4. Աշխարհի արարման գիտական տեսություն մասին տեսությունները: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ|
|_____________________________________________|_______________________|
|1. «Ինչպե՞ս է հավատը ազդում հասարակության և |Անհատական և մշակու- |
|մարդու կենսակերպի վրա» |թային արժեհամակարգ |
|2. Ալբոմների, պաստառների ստեղծում |Ո՞րն է ստեղծարարության |
|3. Գրաֆիկական կազմակերպիչներով աշխատանք |բնույթը և նպատակը: |
|4. Դերային խաղեր |Սովորողները ուսումնա- |
| |սիրում են այն ուղիները,|
| |որոնցով մենք |
| |բացահայտում և |
| |արտահայտում ենք |
| |գաղափարներ, համոզմունք-|
| |ներ, արժեքներ, |
| |զգացումներ, բնության |
| |երևույթներ, մշակույթի |
| |դրսևորումներ: |
| |Արժևորում ենք |
| |գեղագիտությունը և |
| |ստեղծարարությունը: |
|_____________________________________________________________________|
|Միջառարկայական կապերը թեմայում |
|_____________________________________________________________________|
|Մայրենի, օտար լեզուներ-տեքստերի ընթերցում և մեկնաբանում Արվեստ- |
|հավատալիքների, կրոնի արտացոլանքը արվեստում |
|_____________________________________________________________________|
|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի |
|վերջնարդյունքների հետ |
|_____________________________________________________________________|
|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, |
|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Թեմա 5. |
|_____________________________________________________________________|
|Նորարարություններն ու գաղափարները փոխում են աշխարհը |
|_____________________________________________________________________|
|Նպատակ |
|_____________________________________________________________________|
|Ձևավորել նորարարությունների և նոր գաղափարների ազդեցությունը |
|հասարակությունների վրա և մարդու կյանքում վերլուծելու և արժևորելու |
|հմտություն: |
|_____________________________________________________________________|
|Հետազոտության հարցը |
|_____________________________________________________________________|
|1. Ի՞նչ է նորամուծությունը և գաղափարը: |
|2. Ինչպիսի՞ մարտահրավերներ կարող են բերել նորամուծությունները |
|հասարակությանը և անհատին: |
|3. Արդյո՞ք նորամուծությունները ազդում են բոլորի վրա: |
|_____________________________________________________________________|
|Հիմնական հասկացություն |Ենթահասկացություն |
|_______________________________________________|_____________________|
|Արժեք |«Գլոբալ մարտահրավեր»,|
| |«Հեռանկար», |
|_____________________________________________________________________|
|Վերջնարդյունք |
|_____________________________________________________________________|
|1. Հետազոտի տարբեր ժամանակներում և հասարակություններում կիրառվող |
|նորարարությունները և նորարար գաղափարները: |
|2. Ուսումնասիրի տարբեր գաղափարները և նորարարությունները, ստեղծի իր |
|տարբերակը: |
|3. Արժևորի այն գաղափարները, որոնք փոխել են իր համայնքը: |
|_____________________________________________________________________|
|Թեմայի բովանդակություն |
|1. Աշխարհի յոթ հրաշալիքները նորարարություններ: |
|2. Եգիպտական աստվածակենտրոն քաղաքակրթությունից մինչև Հունաստանի |
|մարդակենտրոն քաղաքակրթություն: |
|3. Անտիկ աշխարհ: Աթենք և Սպարտա. պոլիսի և քաղաքացու գաղափարը, |
|օրենքներ: |
|4. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները` մշակութային նորարարության հիմք|
|հելլենիզմի առաջացումը: |
|5. Նորն ու նորարականը Արևելյան հասարակություններում: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|____________________________________________|________________________|
|1. Պաստառ. «Նորարարությունները փոխում են |Պատճառ և հետևանք |
|աշխարհը» |Ի՞նչ եք նկատում: |
|2. Բանավեճ` «Ժամանակակից աշխարհի տեխնոլո- |Ի՞նչն է օրինաչափ: |
|գիական նորամուծությունները, |Ինչպե՞ս ենք գնահատում |
|առավելություններ և վտանգներ» |այն աշխարհը, որտեղ |
|3. Պլատոնի` Ատլանտիդայի մասին լեգենդի |ապրում ենք: Սովորողները |
|ուսումնասիրություն և ժամանակակից աշխարհի |ուսումնասիրում են |
|էկոլոգիական աղետների պատճառների քննարկում |բնությունը, դրանց օրենք-|
|4. Հունական արվեստի հետ ծանոթացում, որոշ |ները, փոխազդեցությունը |
|նմուշների` զարդերի, սափորների վրա նկարների, |մարդկանց և բնության |
|քանդակների արտապատկերում |միջև, գիտական և |
|5. Հին հունական ողբերգություններից որևէ |տեխնոլոգիական նվաճում- |
|մեկի կրճատ տարբերակի բեմադրում |ների ազդեցությունը |
|6. Վարդան Այգեկցու առակների բեմադրություն |համայնքի և շրջակա |
|7. Սոփեստական բանավեճ որևէ խնդրի շուրջ` |միջավայրերի վրա, շրջակա |
|կողմերի դերերի փոփոխությամբ |միջավայրի ազդեցությունը |
| |մարդկային գործունեության|
| |վրա, շրջակա միջավայրի |
| |հարմարեցումը մարդու |
| |կարիքներին: |
|_____________________________________________________________________|
|Միջառարկայական կապերը թեմայում |
|_____________________________________________________________________|
|Արվեստ-արվեստի տեսակները, նորամուծությունների ազդեցությունը ու |
|պատկերումը արվեստում Մայրենի, օտար լեզուներ-տեքստերի ընթերցում, |
|վերլուծություն |
|Մաթեմատիկա-հաշվարկներ, խնդիրների լուծում |
|_____________________________________________________________________|
|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի |
|վերջնարդյունքների հետ |
|_____________________________________________________________________|
|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, |
|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2023 թվական: