ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2023 թվականի N 1438-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` ծառայություն) հաշվեկշռում հաշվառված 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե)` հետագայում օտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված 29 000 000 դրամ սկզբնական և 15 304 226 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 200 4.0» մակնիշի, 001 VV 01 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը` 2017 թվական, նույնացման համարը` JTMHU01J2J4156629) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել ծառայությանը:
3. Կոմիտեի նախագահին և ծառայության ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Կոմիտեի նախագահին և ծառայության ղեկավարին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և ծառայության ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և ծառայության ղեկավարին` սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի օգոստոսի 24-ի
N 1438-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային |Հաշվառման|Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվե- |
|ը/կ|միջոցի մակնիշը |համարա- |ման | |արժեքը |կշռային|
| | |նիշը |տարե- | |(դրամ) |արժեքը |
| | | |թիվը | | |(դրամ) |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն |
|_________________________________________________________________________|
|1. |MERCEDES-BENZ |290 CM 61|2006 |WDD2211561A044864|34672827 |0 |
| |S 350 L | | | | | |
|___|_______________|_________|_______|_________________|_________|_______|
|2. |TOYOTA COROLLA |005 WW 01|2008 |JTNBH58E00J000388|6875000 |0 |
| |1.4 | | | | | |
._________________________________________________________________________.