Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2023 թվականի N 879-Ա

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի`

1. Անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. օգոստոսի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2023 թվականի օգոստոսի 30-ի

N 879-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (համապատասխան ոլորտը համակարգող)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ (համապատասխան ոլորտը համակարգող)

Անտառային կոմիտեի նախագահ

Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ

Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ

ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.08.2023
N 879-Ա
Որոշում