Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀՐԱՄԱՆ

 

18 սեպտեմբերի 2023 թվականի N 416-Ն

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել` գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Պարտականությունները կատարող            Արամ Գուգարաց

 

Հավելված

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի

2023 թվականի սեպտեմբերի 18-ի

N 416-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառումը իրականացնում է` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ` լիազոր մարմին):

3. Սույն կարգը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների և լիազոր մարմնի համար:

 

2. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման գործընթաց սկսելու հիմք է հայտատուի կողմից [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտը (Ձև):

5. Հայտը հաստատվում կամ մերժվում է լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Հայտի հաստատման պահից գեոդեզիական և քարտեզագրական գործիքը կամ սարքավորումը համարվում է լիազոր մարմնում հաշվառված, որի վերաբերյալ տեղեկատվությունը հետադարձ կապի միջոցով տրամադրվում է հայտատուին:

7. Հայտը մերժվում է եթե`

1) հայտը ներկայացվել է անստորագիր.

2) արդեն իսկ հաշվառված գեոդեզիական և քարտեզագրական գործիքի կամ սարքավորման համար նոր հայտ է ներկայացվել:

8. Հայտի մերժման պարագայում հայտատուն հետադարձ կապի միջոցով ծանուցվում է այդ մասին, որի մեջ նշվում են հայտի մերժման պատճառները:

9. Հայտը կասեցվում է, եթե այն չի պարունակում սույն կարգի 11-րդ կետով սահմանված ամբողջական տվյալները:

10. Հայտի կասեցման պարագայում հայտատուն կասեցման մասին հետադարձ կապի միջոցով ծանուցվում է այդ մասին: Հետադարձ կապի միջոցով կասեցման ծանուցման մեջ նշվում են հայտի կասեցման պատճառները, կասեցումը վերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

11. Հայտում պարտադիր նշվում են`

1) 1-ին տողում նշվում է հայտ ներկայացնելու ամիս ամսաթիվը,

2) 2-6-րդ տողերում համապատասխանաբար նշվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների տվյալները` ապրանքանիշը, մոդելը, տեսակը, գործարանային համարը և արտադրման տարեթիվը,

3) 7-9-րդ տողերում համապատասխանաբար նշվում են հայտատուի տվյալները` ֆիզիկական (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող) անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման հասցեն, իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա) անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, իսկ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ միջազգային կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, դրանց պաշտոնատար անձանց անունը, ազգանունը, հայրանունը և կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

4) 10-րդ տողում նշվում է գեոդեզիական և քարտեզագրական գործիքի և սարքավորման հիմնական կիրառության վայրը,

5) 11-րդ տողում կատարվում է լրացուցիչ նշումներ (Ծանոթություն):

12. Լիազոր մարմինը պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից ներկայացված տվյալների հավաստիության համար:

13. Հաստատված հայտերը պահպանվում են լիազոր մարմնի արխիվային միջավայրում:

14. Հաստատված հայտերում առկա տվյալները լիազոր մարմնի կողմից ներառվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման մատյանում:

15. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքները կամ սարքավորումները հաշվառումից հանվում են հայտատուի կողմից [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա, որում նշվում են բավարար նույնականացման տվյալներ:

16. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման մատյանը վարվում է էլեկտրոնային տարբերակով` համաձայն աղյուսակի (Աղյուսակ):

17. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման մատյանում ըստ սյունակների տվյալները լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է հաշվառման հերթական համարը,

2) 2-րդ սյունակում նշվում է հայտ ներկայացնելու ամիս ամսաթիվը,

3) 3-7-րդ սյունակներում համապատասխանաբար նշվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների տվյալները` ապրանքանիշը, մոդելը, տեսակը, գործարանային համարը և արտադրման տարեթիվը,

4) 8-12-րդ սյունակներում համապատասխանաբար նշվում են հայտատուի տվյալները` ֆիզիկական (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող) անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման հասցեն, իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա) անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, իսկ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ միջազգային կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, դրանց պաշտոնատար անձանց անունը, ազգանունը, հայրանունը և կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

5) 13-րդ սյունակում նշվում է գեոդեզիական և քարտեզագրական գործիքի և սարքավորման հիմնական կիրառության վայրը,

6) 14-րդ սյունակում նշվում է լիազոր մարմնի արխիվային միջավայրում պահպանված հայտի հղումը:

7) 15-րդ սյունակում կատարվում է լրացուցիչ նշումներ (Ծանոթություն):

 

Աղյուսակ

 

ՄԱՏՅԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

.__________________________________________________________________________

|Հ/հ|Հայտ  |Գործիքի և  սարքավորման |Հայտատուի տվյալները                   |

|   |ներկա-|տվյալները              |                                      |

|   |յաց-  |_______________________|______________________________________|

|   |նելու |Ապ-|Մո-|Տե-|Գործա|Արտա-|անուն,|անձը     |Հաշվառման|Էլեկ-|Հեռա-|

|   |ամիս  |րան|դել|սակ|րանա-|դրման|ազգա- |հաստատող |հասցե/   |տրո- |խոսա-|

|   |ամսա- |քա-|   |   |յին  |տարե-|նուն, |փաստաթղթի|գտնվելու |նային|համար|

|   |թիվը  |նիշ|   |   |համար|թիվ  |հայրա-|համարը/  |վայրը    |հասցե|     |

|   |      |   |   |   |     |     |նուն/ |պետական  |         |     |     |

|   |      |   |   |   |     |     |անվա- |գրանցման |         |     |     |

|   |      |   |   |   |     |     |նումը |համարը   |         |     |     |

|   |      |   |   |   |     |     |      |         |         |     |     |

|___|______|___|___|___|_____|_____|______|_________|_________|_____|_____|

| 1 | 2    | 3 | 4 | 5 |  6  |  7  |   8  |    9    |   10    |  11 |  12 |

|___|______|___|___|___|_____|_____|______|_________|_________|_____|_____|

|___|______|___|___|___|_____|_____|______|_________|_________|_____|_____|

.__________________________________________________________________________

.____  ____________________.

|Հ/հ|  |Գործիքի |Հայտ|Ծանո-|

|   |  |հիմնական|    |թու- |

|   |  |կիրառու-|    |թյուն|

|   |  |թյան    |    |     |

|   |  |վայր    |    |     |

|   |  |բնակա-  |    |     |

|   |  |վայր)   |    |     |

|   |  |(մարզ,  |    |     |

|   |  |համայնք,|    |     |

|   |  |բնակա-  |    |     |

|   |  |վայր)   |    |     |

|___|  |________|____|_____|

| 1 |  |  13    | 14 |  15 |

|___|  |________|____|_____|

|___|  |________|____|_____|

.____  ____________________.

 

ՁԵՎ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայտ ներկայացնելու ամիս ամսաթիվը __________________________________

2. Ապրանքանիշը ___________________________________________________

3. Մոդելը _________________________________________________________

4. Տեսակը _________________________________________________________

5. Գործարանային համարը _______________________________________________

6. Արտադրման տարեթիվը _______________________________________________

7. ֆիզիկական անձ (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող)/իրավաբանական անձ (այդ թվում` օտարերկրյա) կամ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին կամ միջազգային կազմակերպություն`

_______________________________________________________________

_______________________________________________________________

______________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման հասցեն/անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)

8. Հեռախոսահամարը` _________________________________________________

9. Էլեկտրոնային հասցե` ________________________________________________

10. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքի և սարքավորման հիմնական կիրառության վայրը (մարզ, համայնք, բնակավայր)`

_________________________________________________________

________________________________________________________

11. Լրացուցիչ նշումներ (Ծանոթություն)` _____________________________

______________________________________________

____________________________________________________

                                      _____________________________________

                                      (հայտը ներկայացնողի ստորագրությունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
18.09.2023
N 416-Ն
Հրաման