ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 սեպտեմբերի 2023 թվականի N 43-Ն
ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ (ՌԵՖՐԱԿՑԻԱՅԻ) ԵՎ ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել լուսաբեկման (ռեֆրակցիայի) և ակոմոդացիայի խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2023 թվականի սեպտեմբերի 27-ի
N 43-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ (ՌԵՖՐԱԿՑԻԱՅԻ) ԵՎ ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
.________________________________________.
|Հ/Հ|Կոդ |Անվանում |
|___|_____|______________________________|
|1) |H52 |Լուսաբեկման (ռեֆրակցիայի) և |
| | |ակոմոդացիայի (հարմարեցման) |
| | |խանգարումներ |
|___|_____|______________________________|
|2) |H52.1| Կարճատեսություն (myopia) |
.________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Պացիենտի տարիքային խումբ (նորածին, |ա. նորածին, |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) |բ. երեխա, |
| | |գ. դեռահաս, |
| | |դ. մեծահասակ |
|___|_______________________________________|_________________________|
|2) |Պացիենտի սեռ (արական, իգական) |ա. արական, |
| | |բ. իգական |
|___|_______________________________________|_________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդությունների |ա. ԱԲ |
| |(ԱԲ), բարդություններով (Բ)) |բ. Բ |
|___|_______________________________________|_________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |ա. ցածր աստիճանի. երբ |
| |Աստիճան |հանգիստ ցիկլոպլեգիկ |
| | |ռեֆրակցիայի սֆերիկ |
| | |էկվիվալենտը -0.5D-6.0D |
| | |բ. բարձր աստիճանի. երբ |
| | |հանգիստ ցիկլոպլեգիկ |
| | |ռեֆրակցիայի սֆերիկ |
| | |էկվիվալենտը -6.0D-ից |
| | |բարձր է |
| | |գ. պրեմիօպիա. 6-7 |
| | |տարեկանում ցիկլոպլեգիայի |
| | |պայմաններում ռեֆրակցիայի |
| | |սֆերիկ էկվիվալենտը |
| | |+0.75D...-0.5D |
|___|_______________________________________|_________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Ցերեկային ստացիոնարի |
| |պայմանները (բժշկական կազմակերպությունից|պայմաններում |
| |դուրս, արտահիվանդանոցային պայմաններում,| |
| |ցերեկային ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային պայմաններում) | |
|___|_______________________________________|_________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Պլանային |
| |ծառայությունների մատուցման ձևը (շտապ, | |
| |անհետաձգելի, պլանային) | |
|___|_______________________________________|_________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնագետների |Ակնաբույժ |
| |շրջանակը) | |
|___|_______________________________________|_________________________|
|8) |Գանգատներ |Հեռու նայելիս տեսողության|
| | |ոչ հստակություն, |
| | |պղտորում, գլխացավեր, |
| | |աչքերի կկոցում կամ կոպերի|
| | |մասնակի փակում, հաճախակի |
| | |թարթում |
|___|_______________________________________|_________________________|
|9) |Անամնեզ |ա. տարիք, սեռ |
| | |բ. կարճատեսության |
| | |առաջացման տարիք |
| | |գ. ստացած բուժումներ |
| | |դ. ժառանգականությունը |
| | |ե. առողջական այլ խնդիրներ|
|___|_______________________________________|_________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Տեսողության սրության |
| | |իջեցում, ցիկլոպլեգիկ և |
| | |ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակ- |
| | |ցիայի գնահատում, ակոմոդա-|
| | |ցիոն և բինոկուլյար |
| | |տեսողության ստուգում, |
| | |առաջահետին առանցքի |
| | |երկարության որոշում, |
| | |օֆթալմոսկոպիա (ցանցաթա- |
| | |ղանթի պիգմենտային էպիթելի|
| | |բարակեցում, պիգմենտային |
| | |էպիթելի հիպերպլազիայի |
| | |օջախներ, ստաֆիլոմա, |
| | |ցանցաթաղանթի պատռվածք, |
| | |սպի, շերտազատում) |
|___|_______________________________________|_________________________|
|11)|Հոսպիտալացման ցուցում |Կիրառելի չէ |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________.
|Հ/Հ|Պացիենտին տրամադրվող |Տրամադրման |
| |խորհրդատվության տեսակը | |
|___|____________________________________|____________|
| | |քանակը |
| | |____________|
| | |ԱԲ | Բ |
|___|____________________________________|_____|______|
|1) |Ակնաբույժ | 1 | 1 |
._____________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Անվանումը |Տրամադրման |Արդյունք |
|___|__________________|____________|_________________________________|
| | |ԱԲ | Բ | |
|1) |Կիրառելի չէ |_____|______|_________________________________|
| | | | | |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|2) |Ավտոռեֆրակտոմետրիա| 1 | 1 | +0.5D > |
|___|__________________|_____|______|_________________________________|
|3) |Բիոմիկրոսկոպիա | 0,5 | 0,5 |Բեկող միջավայրերը թափանցիկ |
|___|__________________|_____|______|_________________________________|
|4) |Օֆթալմոսկոպիա | 0,5 | 0,5 |Ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի |
| | | | |բարակեցում, պիգմենտային էպիթելի |
| | | | |հիպերպլազիայի օջախներ, ստաֆիլոմա,|
| | | | |ցանցաթաղանթի պատռվածք, սպի, |
| | | | |շերտազատում |
|___|__________________|_____|______|_________________________________|
|5) |Օպտիկական կոհերենտ|0,25 | 0,5 |Գանգլիոնար շերտի բարակում, |
| |շերտագրություն | | |մակուլոպաթիա |
|___|__________________|_____|______|_________________________________|
|6) |Տոնոմետրիա | 1 | 1 | 9-24մմսս |
|___|__________________|_____|______|_________________________________|
|7) |ախիմետրիա | 1 | 1 | 514-560mkm |
|___|__________________|_____|______|_________________________________|
|8) |Առաջահետին առանցքի| 1 | 1 | 23,5մմ> |
| |երկարության | | | |
| |որոշում | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում, |Անվանում |Չափ-|Միջի- |Մի- |Բուժման կուրսի |Օրերի |
| |դեղաչափ, |(ջեներիկ)|ման |նաց- |ջին |միջին չափաքանակ|քանակ |
| |դեղաձև, | |միա-|ված |օրա-| | |
| |փաթեթավորում | |վոր |ցուցա-|կան | | |
| | | | |նիշ` |չափա| | |
| | | | |տրամա-|քա- | | |
| | | | |դրման |նակ | | |
| | | | |հաճա- | | | |
| | | | |խակա- | | | |
| | | | |նութ- | | | |
| | | | |յուն | | | |
|___|_____________|_________|____|______|____|_______________|________|
|1) |Քոլեկալցի- |Քոլեկալ- |1000| 1 | 1 | 30 | 30 |
| |ֆերոլ |ցիֆերոլ | | | | | |
| |1000ՄՄ | | | | | | |
|___|_____________|_________|____|______|____|_______________|________|
|2) |Ցածր խտության|Ցածր |Կա- | 1 | 1 |Կիրառել մինչև |Կիրառել |
| |Ատրոպինի |խտության |թիլ | | |կարճատեսության |մինչև |
| |լուծույթ |Ատրոպին | | | |կայունացումը |կարճա- |
| |0,01% | | | | | |տեսու- |
| | | | | | | |թյան |
| | | | | | | |կայունա-|
| | | | | | | |ցումը |
._____________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._______________________________________________________________.
|Հ/Հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
|_____________________________________________|_________________|
| |ԱԲ | Բ |
|_____________________________________________|_______|_________|
|1) |Ակնոցային կորեկցիա |0,75 | 1 |
|___|_________________________________________|_______|_________|
|2) |Մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակներ |0,25 | 0,5 |
|___|_________________________________________|_______|_________|
|3) |Օրթոկերատոլոգիական ոսպնյակներ |0,25 | 0,25 |
|___|_________________________________________|_______|_________|
|4) |Ապարատային բուժում |0,5 | 0,5 |
|___|_________________________________________|_______|_________|
|5) |Պարանոց-օձիքային հատվածի մերսման կուրս |0,5 |0,5 |
|___|_________________________________________|_______|_________|
|6) |Ռեֆրակցիոն վիրահատություն |0,5 |0,5 |
._______________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Update and guidance on management of myopia. European Society of Ophthalmology in cooperation with International Myopia Institute. Jոnos Nemeth1*, Beոta Tapasztց1,2*, Wagih A Aclimandos3, Philippe Kestelyn4, Jost B Jonas5, Jan-Tjeerd H N De Faber6, Ingrida Januleviciene7, Andrzej Grzybowski8,9, Zoltոn Zsolt Nagy1, Olavi Parssinen10, Jeremy A Guggenheim11, Peter M Allen12, Rigmor C Baraas13, Kathryn J Saunders14, Daniel Ian Flitcroft15,16, Lyle S Gray17, Jan Roelof Polling18,19, Annechien EG Haarman18, J Willem L Tideman18, James Stuart Wolffsohn20, Siegfried Wahl21,22, Jeroen A Mulder19, Irina Yurievna Smirnova23, Marino Formenti24, Hema Radhakrishnan25 and Serge Resnikoff26,27
2. IMI Clinical Myopia Management Guidelines Report Monica Jong, PhD BOptom Executive Director IMI Brien Holden Vision Institute Sydney Visiting Fellow School of Optometry and Vision Science, University of New South Wales, Sydney, Australia Kate L. Gifford, BAppSc(Optom) PhD IMI Committee Chair Private Practice and Queensland University of Technology, Australia:
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հոկտեմբերի 2023 թվական: