Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1727-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 194-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում այդպիսի զննման արդյունքները ձևակերպվում են մաքսային մարմնի` մաքսային զննումն իրականացրած պաշտոնատար անձի կողմից`

1) էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման դեպքում` հայտարարագրի` մաքսային մարմնի պաշտոնատար անձանց համար սահմանված դաշտում կատարելով «Մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության դրույթների խախտումներ չեն արձանագրվել» գրառումը.

2) գրավոր եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման դեպքում` ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի վրա մաքսային զննման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու փաստն արտացոլող համապատասխան կնիքի զետեղմամբ, իսկ կնիքի բացակայության դեպքում` հայտարարագրի կամ ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի վրա կատարելով «Մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության դրույթների խախտումներ չեն արձանագրվել» գրառումը և փաստաթղթերը կնքելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում համապատասխան գրառումները մուտքագրվում են նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ` մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային համակարգում հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2023
N 1727-Ն
Որոշում