ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2023 թվականի N 1015-Ա
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հոկտեմբերի 17-21-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին` հոկտեմբերի 17-19-ը, Շենժեն` հոկտեմբերի 19-21-ը)` «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված 3-րդ համաժողովին մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Վահան Քերոբյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հոկտեմբերի 11
Երևան